Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Սնանկ ճանաչված Արսեն Ավետիքի Դալլաքյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված Արսեն Ավետիքի Դալլաքյանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդի մասին

14.04.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Արսեն Ավետիքի Դալլաքյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

2023թ. մայիսի 11-ին ժամը 13:00-ին, թիվ ՍՆԴ/1719/04/20 սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311) կանցկացվի սնանկ ճանաչված Արսեն Ավետիքի Դալլաքյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար <<Ամերիաբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված Արսեն Ավետիքի Դալլաքյանին և երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 7 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ թաղ., 16 շենք, 15 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակարանը գտնվում է հինգ հարկանի պանելային շենքի 3-րդ հարկում, բնակարանի մակերեսը՝ 75,1 քմ, շենքի հիմքը՝ կետ-գծային, ե/բ կառուցատարրեր, շենքի պատերը՝ երկաթբետոնե որմնասալեր, մուտքի դուռը մետաղական, ներսի դռները փայտանյութ, պատուհանները՝ մետաղապլաստե, պատերը գաջասվաղված են, պատված լատեքս տիպի ներկանյությով, հատակը՝ մանրահատակ, կերամիկական սալիկ, սանհանգույցը և լոգարանը՝ վերանորոգված, հատակը և պատերը երեսպատված են կերամիկական սալիկներով, առկա է էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է: Գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Արսեն Ավետիքի Դալլաքյանին, Հերիքնազ Պարույրի Դալլաքյանին, Ավետիք Վոլոդի Դալլաքյանին, Վոլոդյա Ավետիքի Դալլաքյանին, Լուսինե Ավետիքի Դալլաքյանին և Արտակ Ավետիքի Դալլաքյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով Արսեն Ավետիքի Դալլաքյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Գրավի գրանցման վկայական՝ 06122016-03-0016: Մեկնարկային գինը՝ 17.010.000 /տասնյոթ միլիոն տաս հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 2. ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ թաղ., 16 շենք, 16 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակարանը գտնվում է հինգ հարկանի պանելային շենքի 3-րդ հարկում, բնակարանի մակերեսը՝ 61,3 քմ, շենքի հիմքը՝ կետ-գծային, ե/բ կառուցատարրեր, շենքի պատերը՝ երկաթբետոնե որմնասալեր, մուտքի դուռը մետաղական, ներսի դռները փայտանյութ, պատուհանները՝ մետաղապլաստե, պատերը գաջասվաղված են, պատված լատեքս տիպի ներկանյությով, հատակը՝ մանրահատակ, կերամիկական սալիկ, սանհանգույցը և լոգարանը՝ վերանորոգված, հատակը և պատերը երեսպատված են կերամիկական սալիկներով, առկա է էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Հերիքնազ Պարույրի Դալլաքյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով Արսեն Ավետիքի Դալլաքյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Գրավի գրանցման վկայական՝ 06122016-03-0007: Մեկնարկային գինը՝ 13.932.000 /տասներեք միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 3. ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, 4-րդ փողոց թիվ 19 հասցեում գտնվող բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-բնակելի տունը կառուցվել է 1480քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա, հողամասը ծանրաբեռնված է շոթ շինությամբ՝ բնակելի տուն՝ 142,5քմ, դալան՝ 85,8քմ, պահեստ՝ 32,48քմ, ավտոտնակ՝ 35,65քմ, պահեստ՝ 26,76քմ, ինքնակամ կիսակառույց շինություն՝ 87,0քմ, պարիսպ՝ 22,3քմ մակերես: Հողամասը բարեկարգված է՝ բակը սալիկապատ է, բնակելի տունը և մյուս շինությունները շահագործվել են 2000-ական թվականներին, բնակելի տան և շինությունների հարկայնությունը՝ 1 հարկ, շինության հիմքերը՝ ժապավենային, երկաթբետոն, պատերի շարվածքը՝ կանոնավոր կտրվածքի տուֆ քար՝ ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, տանիքները՝ թիթեղ, բնակելի տան՝ դռներն ու պատուհանները՝ փայտ և մետաղապլաստ, առաստաղը և պատերը՝ ներկանյութ և պաստառ, հատակը՝ սալիկ, սանհանգույցը և լոգարանը՝ սալիկ, կոմունիկացիաներն առկա են: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Հերիքնազ Պարույրի Դալլաքյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով Արսեն Ավետիքի Դալլաքյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Գրավի գրանցման վկայական՝ 06122016-03-0004: Մեկնարկային գինը՝ 41.958.000 /քառասունմեկ միլիոն ինը հարյուր հիսունութ հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 4. ՀՀ, Արարատի մարզ, Սիս համայնքում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը-կադաստրային ծածկագիրը՝ 03-083-0123-0002, անշարժ գույք՝ հողամասը զբաղեցնում է 8.8969 հա մակերես, հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, տեղազննման օրվա դրությամբ գնահատվող հողամասը սահմանազատված չէր, կատարված էին համահարթեցման, բարեկարգման աշխատանքներ՝ որոնք հանդիսանում նե ձկնային տնտեսության հիմնման նախապատրաստական աշխատանքներ, փորված էին ձկնաբուծական ջրավազանների պատերի հիմքերը, բաժանարար պատերի սահմանները: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ավետիք Վոլոդի Դալլաքյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով Արսեն Ավետիքի Դալլաքյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Սեփականության վկայական՝ 18112022-03-0069, գրավի գրանցման վկայական՝ 24112022-03-0065: Մեկնարկային գինը՝ 32.319.000 /երեսուներկու միլիոն երեք հարյուր տասնինը հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 5. ՀՀ, Արարատի մարզ, Նիզամի, Մասիս-Էջմիածին խճուղի 2 հասցեում գտնվող անշարժ գույք: Գույքի նկարագրությունը- անշարժ գույքը շահագործվում է որպես գազալցակայան, այն կառուցված է 3800քմ մակերես զբաղեցնող հողամասի վրա, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հողամասը մասամբ պարսպապատված է, իսկ Էջմիածին-Մասիս խճուղու կողմից կառուցված է գազոն, որտեղ տնկված են ծառեր, անշարժ գույքի կազմում առկա են հետևյալ շինությունները՝ հանդերձարան 19,7քմ, օդամղիչ կետ՝ 81,8քմ, դրամարկղ՝ 25,7քմ, պահեստ՝ 24,8քմ, զուգարան՝ 7,1քմ, ավտոլացման կետ և սրճարան՝ 202,5քմ, սպասարկման շինություն՝ 82,55քմ, ծածկ՝ 122քմ, պարիսպ՝ 59,5 գծամետր երկարությամբ, շինությունները մեկ հարկանի են, կառուցվել են 2008, 2013 և 2015 թվականներին, ունեն ապրանքային լավ տեսք, գտնվում են լավ վիճակում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Հերիքնազ Պարույրի Դալլաքյանին: Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով Արսեն Ավետիքի Դալլաքյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Գրավի գրանցման վկայական՝ 06122016-03-0020: Մեկնարկային գինը՝ 120.690.000 /մեկ հարյուր քսան միլիոն վեց հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 6. RANGE ROVER մակիշի SPORT HSE 4.4 տիպարի 10 RR 660 հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Գույքի նկարագրությունը- թողարկման տարեթիվը՝ 2005թ., տեսկը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ մուգ կապույտ մետալիկ, նույնացման համարը՝ SALLSAA545A905329, հաշվառման վկայագիր՝ HB063268, սրահը՝ կաշվե երեսպատվածք, գույնը մարմնագույն, գտնվում է վատ վիճակում, շարժիչը՝ բենզինային, տեղադրված է գազաբալոնային համակարգ, տրանսպորտային միջոցի վիճակը՝ միջինից վատ վիճակ: Տրանսպորտային միջոցը սեփականության իրավունքով պատկանում է Վոլոդյա Ավետիքի Դալլաքյանին: Տրանսպորտային միջոցը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով Արսեն Ավետիքի Դալլաքյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Գրավի գրանցման վկայական՝ 17/3-15843, գրանցված՝ 02.12.2016թ.: Մեկնարկային գինը՝ 3.847.500 /երեք միլիոն ութ հարյուր քառասունյոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ,
ԼՈՏ 7. 13 անվանում շարժական գույք, սարքավորումներ: Գույքի նկարագրությունը- 4 հատ գազի կուտակիչներ, 12 հատ գազի բաշխիչ աշտարակ, 16 հատ կոմպրեսոր հոսքագիծ բորեց 600խմ, 7 հատ կոմպրեսոր հոսքագիծ բորեց 400խմ, 1 հատ կոմպրեսորային դաժիվնո, 1 հատ տրանսֆորմատորային ենթակայան 650 ԿՎՏ, 2 հատ խողովակաշար, 1 հատ մետաղական տարողություն 12 տոննա, 4 հատ մետաղական տարողություն 16 տոննա, 3 հատ օդի կոմպրեսոր 500 լիտր, 7 հատ ավտոլվացման համակարգի էլեկտրաշարժիչ, 2 հատ կուտակիչներ, 1 հատ փոշեկուլ, գույքերը օգտագործված են, գտնվում են միջին ապրանքային վիճակում: Գույքերը սեփականության իրավունքով պատկանում են «Անի-Լուս» ՍՊԸ-ին: Գույքերը հանդիսանում են գրավի առարկա, ապահովելով Արսեն Ավետիքի Դալլաքյանի պարտավորությունների կատարումը` ապահովված պարտատիրոջ հանդեպ: Գրավի գրանցման վկայական՝ 2016-583FD-8E193-112CF: Մեկնարկային գինը՝ 36.012.600 /երեսունվեց միլիոն տասներկու հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 03.05.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,0 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <Արդշինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ, հ/հ 2473605903080000, որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարողեք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով arayiksargsyan65@mail.ru նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով` 091/041 431333։

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, 319 սենյակ

Հեռ..` +374 91-431-333, +374 41-431-333

Էլ. փոստ`