Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ա/Ձ Անուշ Հովհաննիսյանի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

24.05.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

05.05.2023թ. հայտարարված Ա/Ձ Անուշ Հովհաննիսյանի գույքի աճուրդը չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով:
14.06.2023թ. ժամը 16:00-ին Ա/Ձ Անուշ Հովհաննիսյանի /ս/գ/ թիվ ԿԴ1/0218/04/16/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Ա/Ձ Անուշ Հովհաննիսյանին համասեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի աճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքերի արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են՝
Լոտ 1. ք. Հազդանում գտնվող 0.466 /հա/ մակերեսով հողամաս, օգտագործման նպատակը` վարելահող, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, կադաստրային համարը` 07-001-824-002, հանդիսանում է Աիդա Մարտիրոսյանի, Վարդան, Անուշ և Գևորգ Հովհաննիսյանների համատեղ սեփականությունը – 248.400 ՀՀ դրամ,
Լոտ 2. ք. Հազդանում գտնվող 0.256 /հա/ մակերեսով հողամաս, օգտագործման նպատակը` վարելահող, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, կադաստրային համարը` 07-001-785-032, հանդիսանում է Աիդա Մարտիրոսյանի, Վարդան, Անուշ և Գևորգ Հովհաննիսյանների համատեղ սեփականությունը համատեղ սեփականությունը – 136.350 դրամ,
Լոտ 3. ք. Հազդանում գտնվող 0.400 /հա/ մակերեսով հողամաս, օգտագործման նպատակը` խոտհարկ, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, կադաստրային համարը` 07-001-853-093, հանդիսանում է Աիդա Մարտիրոսյանի, Վարդան, Անուշ և Գևորգ Հովհաննիսյանների համատեղ սեփականությունը – 124.200 դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047087 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /:
Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` +374 91 401922

Էլ. փոստ`