Սերժիկ Մկրտչյանի սնանկության գործով գույքի կրկնաճուրդի մասին հայտարարություն
27.07.2023
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(աճուրդի կազմակերպման և անցկացման մասին)
2023թ. Հուլիսի 26-ին Սերժիկ Մկրտչյանի սնանկության գործով աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով.
2023թ. Օգոստոսի 25-ին, ժամը 12:30 ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում նշանակված է Սերժիկ Մկրտչյանի սնանկության գործով պարտապանին սեփականության իրավունքով պատկանող, համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը մեկ լոտով: Աճուրդի ներկայացված գույքի արժեքը 10% նվազեցվել է նախորդ աճուրդի մեկնարկային գնից:
Լոտ 8. ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ համայնք, Ն. Շենգավիթ, 11 փող, թիվ 1 հասցեյում գտնվող անշարժ գույք /սեփականության վկայական՝ 1516030/: Մեկնարկային գինը՝ 177,542,000 ՀՀ դրամ: Գույքն իրենից ներկայացնում է մեկ հարկանի Ջերմաքարշի կայան որը տեղակայված է 9,000 ք.մ. հողամասի վրա /հողամասը ըստ թիվ 1516030 սեփականության վկայականի զբաղեցնում է 9,000 քմ մակերես։ Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության:/: Շենքի կառուցման տարեթիվը՝ 1955թ, տուֆից և երկաթբետոնից կառույց է, ներքին բարձրությունը 4.7 մ, տանիքը՝ թիթեղ, մուտքի դարպասը մետաղյա, պատուհանները փայտյա /առկա են ճաղավանդակներ/, նեքին մակերեսը 186,7 քմ /ըստ սեփ վկայականի մակերեսը՝ 215 ք.մ. է/, կոմունիկացիաներ՝ էլ. մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի: Շինությունը գտնվում է միջին վիճակում և չի օգտագործվում իր նշանակությանը համապատասխան: Գնահատման վեց բալանոց համակարգում ներքին հարդարման ցուցանիշի համապատասխանում է 1-ին /ամենավատ/ կատեգորիաին: Շենք շինության շուկայական արժեքը գնահատվել է՝ 4,272,556 ՀՀ դրամ, հողամասինը՝ 266,310,000 ՀՀ դրամ: Ընդհանուր գույքի արժեքը կլորացված՝ 270,600,000 ՀՀ դրամ է:
Գնահատվող հողամասում առկա է ևս մեկ հին (շատ վատ վիճակում գտնվող) շինություն, որը վկայականում նշված չէ, չկա նաև դրա վերաբերյալ չափագրում։ Այդ շինության արժեքը ներառված չէ գնահատման արդյունքներում։
Հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, որը գնահատման պանին կազմում էր՝ 145,589,400 (Մեկ հարյուր քառասունհինգ միլիոն հինգ հարյուր ութսունինը հազար չորս հարյուր) ՀՀ դրամ: Կադաստրային արժեքի վճարման պարտականությունը կրում է գնորդը:
Առկա է հողամասի կադաստրային ծածկագրի անհամապատասխանություն՝ ըստ 21.11.2005թ.-ին տրված թիվ 0516030 սեփականության վկայականի հողամասի ծածկագիրը 01-011-0318-0050 է իսկ ըստ կադաստրային քարտեզի հողամասի ծածկագիրը 01-011-0694-0042 է։
Գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են գնորդի միջոցներով և հաշվին:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 / բայց ոչ ավել քան 200,000 ՀՀ դրամ/ և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են պարտապան՝ Սերժիկ Մկրտչյանի սնանկության հատուկ հաշվին ՙԱկբա Բանկ՚ ԲԲԸ-ի Նոր-Նորք մասնաճյուղի 220460442647000 հ/հ-ին մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ՀՀ ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Սերժիկ Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ` Էդուարդ Սերոբյանին 077-64-22-00 հեռախոսահամարով։
Հասցե` Ք. Երևան, Ն.Նորք, Մառի նրբ. 1/42
Հեռ..` +374 77 642200
Էլ. փոստ`