Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

§Պ.Ա.Լ.Ա.Տ.Տ¦ ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար §Կոնվերս Բանկ¦ ՓԲԸ-ում գրավադրված՝ ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Մալաթիա /Սվաճյան/ 60/1 հասցեում գտնվող անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

27.09.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` §Պ.Ա.Լ.Ա.Տ.Տ¦ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ադամյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդված

27.09.2023թ.-ին, ժամը 14:00-ին, հայտարարված աճուրդ-վաճառքը չկայացավ կողմերի բացակայության պատճառով:
ՀՀ սնանկության դատարանի 17.03.2023թ.-ի թիվ ՍնԴ/1421/04/19 որոշման հիման վրա, ինչպես նաև հիմք ընդունելով §Սնանկության մասին¦ ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և §Հրապարակային սակարկությունների մասին¦ ՀՀ օրենքը, 13.10.2023թ.-ին, ժամը 13:30-ին, ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա հասցեում հայտարարվում է §Պ.Ա.Լ.Ա.Տ.Տ¦ ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար §Կոնվերս Բանկ¦ ՓԲԸ-ում գրավադրված՝ ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Մալաթիա /Սվաճյան/ 60/1 հասցեում գտնվող անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքը, 1ԼՈՏ-ով, նախկինից 10% իջեցված գնով:
ԼՈՏ 1. ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Մալաթիա /Սվաճյան/ 60/1 /կադաստրային ծածկագիր 01-007-0311-0698, վկայական թիվ 10102016-01-0189, տրված՝ 10.10.2016թ./ հասցեի անշարժ գույքի սեփականատեր է հանդիսանում Պերճ Տիգրանի Ծերունյանը: Հետազոտվող անշարժ գույքը գտնվում է Օհանովի և Սեբաստիայի փողոցների միջին հատվածում: Հողամասի հատվածը կազմում է 494.84 քմ, որի վրա առկա է 475.4 քմ մակերեսով երկհարկանի կառույց: Շինությունն իրենից ներկայացնում է տուֆ քարե կառույց, հիմքը բուտաբետոնյա է, միջհարկային ծածկը՝ երկաթբետոնյա: Տանիքը ծածկված է մետաղական թիթեղով: Դռները ապակեպատ մետաղապլաստյա են և փայտյա, պատուհանները՝ մետաղապլաստյա, հատակը՝ սալիկապատված, բետոնյա է: Առաստաղը և պատերը ներսից գաջասվաղված են, ներկված: Պատերը արտաքինից ցեմենտասվաղված են: Սանհանգույցը՝ սալիկապատ: Խանութը միացված է ջրամատակարարման, կոյուղու և էլեկտրամատակարարման ցանցին և գազաֆիկացված է: Առկա են օդորակիչներ և անհատական ջեռուցման համակարգ:
Աճուրդի մեկնարկային գինը 69.735.688 /վաթսունինը միլիոն յոթ հարյուր երեսունհինգ հազար վեց հարյուր ութսունութ/ ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի §Հայբիզնեսբանկ¦ ՓԲԸ-ում բացված «Պ.Ա.Լ.Ա.Տ.Տ» ՍՊ ընկերության սնանկության հատուկ հաշվին 1150016580670601: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից 3 /երեք/ օր առաջ, կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդի հաղթողի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում աճուրդի հաղթող է համարվում նախավերջին ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը, նրա առաջարկած գինը համարվում է վաճառքի գին և նրա հետ անմիջապես ստորագրվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրություն:
Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունը ցանկացած այլ պատճառով չստորագրվելու դեպքում մասնակցի վճարած մասնակցության վճարն ու նախավճարը հետ չեն վերադարձվում:
Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո սահմանված ժամկետում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը, նվազեցնելով վճարած աճուրդի նախավճարի չափը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ սահմանված ժամկետում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես նախավճար վճարված գումարը չի վերադարձվում:
Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ:
Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման, համադրման, հողի կադաստրային արժեքի վճարման/, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. 116-Ն հրամանով հաստատված կարգով:
Լոտի ուսումնասիրության, աճուրդի կանոնակարգի և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` +374-91-21-01-11

Էլ. փոստ`