Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Նաիրա Ռազմիկի Օհանյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

28.09.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.09.2023թ. հայտարարված Նաիրա Ռազմիկի Օհանյանի աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
17.10.2023թ. ժամը 14:30-ին Նաիրա Ռազմիկի Օհանյանի /ս/գ/ թիվ ԵԴ/0859/04/18/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Նաիրա Ռազմիկի Օհանյանի սեփականության իրավունքով պատկանող, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ունեցած վարկային պարտավորությունների համար, երրորդ անձ Կարեն Սարգսի Գրիգորյանի կողմից գրավադրված, անշարժ գույքի աճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացվող գույքի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային գնից և համապատասխանաբար կազմում է ՝
Լոտ 1. ք.Երևան, Դավթաշենի 2-րդ փող., 28/1 հասցեում գտնվող 782.35 /քմ/ մակերեսով բնակելի տուն, բնութագրերը ըստ առանձին շինությունների 782.35 /քմ/ բնակելի տուն, 14.28 /քմ/ խորդանոց, 3.75 /քմ/ խորդանոց և 0.06878 /հա/ մակերեսով հողամաս, սեփականության իրավունքի գրանցման վկայական 26102015-01-0128, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի գրավ- 114.933.100 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028027192750 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` +374 91 401922

Էլ. փոստ`