Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.05.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչարարության հիմունքների և վարչական վաչույթի մասին ՀՀ օրենքի 59 հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«22» ապրիլի 2024թ. № Հ/76-2024-1/06-Ա

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի պարտականությունները կատարող Արազ Պապիկյանս, քննության առնելով 2024 թվականի մարտի 22-ին կազմված թիվ Հ/76-2024 արձանագրությունը և վերջինիս առնչվող նյութերը.

ՊԱՐԶԵՑԻ

««ԱՆՈՒՇ» ՏՐԻԿՈՏԱԺԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ՝ 01833181, այսուհետ նաև՝ Ընկերություն) կողմից ՀՀ, քաղաք Երևան, Վանթյան փողոց 61ա հասցեում շահագործվում է թթվածնային բալոնների պահեստարան։
Տեսչական մարմնի ղեկավարի՝ 2024 թվականի մարտի 04-ի թիվ Հ/76-2024 հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել է հրդեհատեխնիկական հետազոտություն, որի արդյունքում 2024 թվականի մարտի 22-ին կազմված թիվ Հ/76-2024 արձանագրության համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող թթվածնային բալոնների պահեստարանը Ընկերության կողմից շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության դրական եզրակացության։
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 6-րդ հոդվածով սահմանվում են այն օբյեկտները, որոնք Օրենքի իմաստով համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ։
Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի համաձայն՝ սույն օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում՝ կիրառվում են 0,07 կամ ավելի մեգապասկալ ճնշման տակ աշխատող սարքավորումներ, ջրի մինչև 1150 C (60 կՎտ կամ ավելի հզորության) կամ 1150 C-ից բարձր ջերմաստիճանի տակ աշխատող ջերմային կայանքներ։
Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ռեեստրում գրանցման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտ:
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է ապահովել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը:
Օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Նկատի ունենալով վերոգրյալն՝ Ընկերության կողմից առանց արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության անցկացման ԱՎՕ-ի շահագործման և Օրենքի 21-րդ հոդվածով սահմանված իրավախախտում թույլ տալու կապակցությամբ առաջացել է Ընկերության նկատմամբ վարչական վարույթ հարուցելու անհրաժեշտություն։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 58-րդ հոդվածի 1-ին մասով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1․ ««ԱՆՈՒՇ» ՏՐԻԿՈՏԱԺԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցել վարչական վարույթ՝ Ընկերության կողմից առանց արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության անցկացման արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման հարցի քննության վերաբերյալ:
2․ Հանձնարարել Տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության իրավաբանական բաժնին՝ անհապաղ կազմել և Տեսչական մարմնի ղեկավարի հաստատմանը ներկայացնել՝ արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելմանն ուղղված կարգադրագրի նախագիծ։



ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ ԱՐԱԶ ՊԱՊԻԿՅԱՆ

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`