Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Առողջապահության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության գնումների համակարգման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր` 11-33.3-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

15.05.2024

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Առողջապահության նախարարություն
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27 N 1554-Ն որոշման 24-րդ կետ

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
Առողջապահության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության գնումների համակարգման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր` 11-33.3-Մ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության գնումների համակարգման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր` 11-33.3-Մ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2024 թվականի մայիսի 14-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 10:00-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 189 696 (հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն. հոդված՝ 1, 10, 16, 20, 25, 36, 82, հոդ. 27 կետ 1, 47 կետ 6, հոդված 8 մաս 4, հոդված 37 մաս 4, հոդված 124 մասեր 1,3, հոդված 162, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
• «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված՝ 4, հոդված 9 կետ 2, հոդված 10 կետեր 2, 3, 9, 16, հոդված 11 կետ 8, հոդված 12 կետ 3, հոդված 17 կետ 1, հոդված 19 կետ 6, հոդված 20 կետ 1, հոդված 21 կետ 3, հոդված 24 կետ 1, հոդված 23, մաս 3, հոդված 16, մաս 2, հոդված 2, մաս 1, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
• «Գնումներ մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 2, 10, 20, 21, 22, 23, 27, 25, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165080
• ՀՀ աշխատանքային Օրենսգիրք, հոդված 23 մաս 1, հոդված 11, հոդված 99 մաս 1, հոդված 112 մաս 3, հոդված 133, 139, 140, 148, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185675

• «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք» հոդված 3, 10, հոդված 5 մասեր 1, 3, հոդված 9 մաս 1, հոդված 25.1 մաս 1, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187286

• «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 2 մաս 4, հոդված 8 , հոդված 31 հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=187288

• «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ 5, 6, 7, 8, հոդված 8 կետ 12, հոդված 11 կետ 2, հոդված 15 կետ 1, հոդված 9 կետեր 11, 12, 13, 14, հոդ 4, մաս 2,3,4, հոդ 10, մաս 1, հոդ 20, մաս 1, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159081

• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/
հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել Առողջապահության նախարարություն հեռախոսահամար՝ 060-80-80-03 (1504, 1505):

Հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N3

Հեռ..` 060-80-80-03/1501

Վեբ կայք` www.moh.am

Էլ. փոստ`