Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԵՐՆ ԱՆՑԱԾ ԵՎ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՀԱՎԱՔԱԾ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

19.04.2024

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով
Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշում 13-րդ կետ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 66-րդ կետը, ՀՀ վարչապետի հաստատմանն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ ընտրության փաստաթղթային ստուգման և հարցազրույցի փուլերն անցած և առավել բարձր միավորներ հավաքած հավակնորդների ցուցակը հետևյալ կազմով.
1. Գրիգորյան Վահե
2. Կարապետյան Նորա
3. Քոչարյան Վիգեն
 

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան, Վազգեն Սարգսյան, 5

Հեռ..` +37493380646