Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԿԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄԵԿ ԾՆՈՂԻՑ ՄՅՈՒՍԻՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

12.03.2024

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀՀ կառավարության N1378-Ն որոշում, 2023թ․օգոստոսի 23


Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 16.02.2023թ. թիվ 233 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 11.03.2024թ. որոշմամբ:
Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է երեխաների տեսակցությունների կազմակերպման և/կամ երեխաներին մեկ ծնողից մյուսին հանձնելու վերաբերյալ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով հոգեբանական ծառայություններ մատուցելու և հոգեբանական ոլորտում փորձագիտական եզրակացություններ տրամադրելու բաց մրցույթ:
Հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, որոնց աշխատանքային ռեսուրսներում ներառված է առնվազն երեք հոգեբան-փորձագետ, որոնք նշված ոլորտում ունեն նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ։
Հայտերը պետք է ներառեն դիմում, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճեն, հոգեբանական ծառայություններ մատուցելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, աշխատանքային ռեսուրսների և իր կազմում ընդգրկված հոգեբան-փորձագետների աշխատանքային փորձի վերաբերյալ փաստաթղթեր, ինչպես նաև իր կողմից նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք և մատուցվող ծառայությունների գնի վերաբերյալ առաջարկ:
Մրցույթի հայտը ներկայացվում է անձի կողմից սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Ծառայության՝ Երևան քաղաքի և մարզային բաժինների կողմից հարուցված կատարողական վարույթներով հոգեբանական ծառայությունների մատուցման և հոգեբանական ոլորտում փորձագիտական եզրակացություններ տրամադրելու պայմանագիր:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին Ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով՝ ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով մինչև 10․04․2024թ․՝ ժամը 18։00: Դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 15․04․2024թ․՝ ժամը 15:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Հասցե` Հալաբյան 41 ա

Հեռ..` 060-713-591

Էլ. փոստ`