Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ «ԷՅՋԻՋԻԼ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ՝ ԱՆԴՐԱՆԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ՂԱՆԴԻԼՅԱՆԻՆ

12.03.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Արմավիրի տարածքային բաժին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29․1 հոդվածի 15-րդ կետ

Դուք հրավիրվում եք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) Արմավիրի տարածքային բաժին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գրության համաձայն 2023 թվականի 4-րդ եռամսյակի բնապահպանական հարկերի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու վերաբերյալ վարչական իրավախախտման արձանագրությունը Ձեր մասնակցությամբ (ներկայությամբ) կազմելու նպատակով։
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի կողմից ուղարկվել է ծանուցում այն մասին, որ 2024 թվականի մարտի 7-ին՝ ժամը 11։30-ին ներկայանաք Ձեր մասնակցությամբ վարչական իրավախախտման արձանագրությունը կազմելու նպատակով, քանի որ այն ձեր կողմից չի ստացվել կրկին ծանուցումը ուղարկվում է փոստային առաքման միջոցով և միևնույն ժամանակ տեղադրվում Ազդարար համակարգ պատշաճ ծանուցումն ապահովելու նպատակով։
Խնդրում եմ 2024 թվականի մարտի 22-ին՝ ժամը 11։30-ին ներկայանալ՝ ՀՀ Արմավիրի մարզի քաղաք Էջմիածին Սբ. Գրիգոր Լուսավորիչ 27 ա հասցե։

Հասցե` ՀՀ ք․ Վաղարշապատ ՍԲ․ Գրիգոր Լուսավորիչ 27 Ա

Հեռ..` 06048802

Վեբ կայք` ecoinspect.am

Էլ. փոստ`