Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ՝ «ՕՄՆԻ ԼՈՋԻՍԹԻՔՍ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ ՊԱՐՈՆ ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

«ՕՄՆԻ ԼՈՋԻՍԹԻՔՍ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ
ՊԱՐՈՆ ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
ՀԱՍՑԵ՝ Ք. ԵՐԵՎԱՆ, ՖՐԻԿԻ Փ. 10Շ., ԲՆ. 33

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ հոդվածը և հաշվի առնելով Վ/Դ 048 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2024 թվականի մարտի 21-ին ժամը 10:00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2024 թվականի փետրվարի 06-ին հարուցված թիվ Վ/Դ 048 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (ք․ Երևան, Շենգավիթ, Արարատյան 26)։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը։


ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` Ք. Երևան, Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`