Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Որոշում՝ Սեպուհ Եղիայի Մխճեանի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին «ՍՄՏ-ԲԵՍՏ» ՍՊԸ

25.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված



_19_ _դեկտեմբերի_ 2023թ.
0047, ՀՀ, ք․ Երևան, Նորք-Մարաշ, Ա.Արմենակյան փ. 129
 (374-10) 65-05-53, 65-03-05
Էլ. փոստ՝ info@hlib.am

Որոշում N __________

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) Երևան քաղաքի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանս ուսումնասիրելով.
1) քաղաքացի Կարինե Աղաջանյանի դիմումը,
2) զննում իրականացնելու վերաբերյալ 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 1053-Ա հրամանը,
3) վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ 2023 թվականի օգոստոսի 29-ի N-06/19280-2023 ծանուցումը,
4) Տեսչական մարմնում 2023 թվականի օգոստոսի 28-ին հարուցված թիվ-Վ/Դ-390 վարչական վարույթի նյութերը,
5) վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը հրավիրելու վերաբերյալ 2023 թվականի դեկտեմբերի 08-ի թիվ 13/26687-2023 ծանուցագիրը,
6) վարչական իրավախախտման վերաբերյալ 2023 թվականի դեկտեմբերի 12-ի N-2110 արձանագրությունը,
7) վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը հրավիրելու վերաբերյալ 2023 թվականի դեկտեմբերի 12-ի 13/26908-2023 ծանուցագիրը:

Պարզեցի
1.Նկարագրական մաս

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ուղղված քաղաքացի Կարինե Աղաջանյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2023 թվականի օգոստոսի 28-ին հարուցվել է թիվ Վ/Դ-390 վարչական վարույթը` «ՍՄՏ-ԲԵՍՏ» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցումը և Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 29-ի զննում իրականացնելու մասին թիվ 1053-Ա հրամանը փոստային առաքանու միջոցով ուղարկվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա Ընկերության իրավաբանական՝ ՀՀ, քաղաք Երևան, Արաբկիր, Թբիլիսյան խճուղի, 29/38 հասցեով (ծանուցագիր LՕ111035853AM)։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 1053-Ա հրաման առձեռն ծանուցելու և զննում իրականացնելու նպատակով 2023թ. օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 05-ին այց է կատարվել Ընկերության իրավաբանական հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Արաբկիր, Թբիլիսյան խճուղի, 29/38։ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա Ընկերության իրավաբանական հասցե կատարված այցերի ժամանակ պարզ է դարձել, որ Ընկերությունը վերոնշյալ հասցեում գործունեություն չի իրականացնում։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար 2023 թվականի սեպտեմբերի 25-ին գրություն է ուղարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ «ՍՄՏ-ԲԵՍՏ» ՍՊ ընկերության կողմից Կարինե Աղաջանյանի (ՀԾՀ՝ 7712760616, անձնագիր AS0600196) համար ներկայացված վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի, եկամտային հարկի, սոցիալական վճարի ամսական հաշվարկի և «ՍՄՏ-ԲԵՍՏ» ՍՊ ընկերության կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, այդ հիմքով 2023 թվականի օգոստոսի 28-ին հարուցված թիվ Վ/Դ-390 վարչական վարույթի ժամկետը 26.09.2023թ-ի որոշմամբ երկարաձգվել է 30 օր ժամկետով։
Ի պատասխան 2023 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ-06/21145-2023 գրության՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հոկտեմբերի 05-ի թիվ Ν 01/71-6/60214-2023 գրությամբ միայն տեղեկացվել է, որ ըստ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների՝ Ընկերության կարգավիճակը գործող է։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործի քննարկման համար էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով լրացուցիչ փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտությունից ելնելով 2023 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 13/22822-2023 գրությամբ դիմումատու Կարինե Աղաջանյանից պահանջվել է Տեսչական մարմնին ներկայացնել Ընկերության կողմից 2022 թվականի հունվար ամսից մինչ օրս իրեն վճարված աշխատավարձերի վերաբերյալ բանկային քաղվածքը, այդ հիմքով 2023 թվականի օգոստոսի 28-ին հարուցված թիվ Վ/Դ-390 վարչական վարույթի ժամկետը 25.10.2023թ-ի որոշմամբ երկարաձգվել է 10 օրով (մինչև 2023 թվականի նոյեմբերի 06-ը)։
Դիմումատուի կողմից պահանջված փաստաթղթերը Տեսչական մարմնին չեն տրամադրվել։
Վարչական վարույթի ընթացքում՝ 2023 թվականի հոկտեմբերի 03-ին, Ընկերության կողմից Տեսչական մարմնին են ներկայացվել Կարինե Աղաջանյանի վերաբերյալ փաստաթղթեր, որոնց ուսումնասիրության արդյունքում պարզվել, որ.
1. Կարինե Աղաջանյանը Ընկերությունում աշխատել է 2020 թվականի սեպտեմբերի 08-ից, վերջինիս համար սահմանվել է աշխատավարձի ժամային դրույքաչափ՝ 1 ժամի արժեքը սահմանվել է 423 ՀՀ դրամ և 127 ՀՀ դրամ պարգևատրում, ընդամենը 550 ՀՀ դրամ,
2. Կարինե Աղաջանյանը 2023 թվականի մարտի 20-ին ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում, և Ընկերության տնօրենի նույն օրվա թիվ 183 Ա հրամանով 2023 թվականի մարտի 20-ից լուծվել է Կարինե Աղաջանյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը,
3. Ընկերության կողմից ներկայացված տեղեկանքի համաձայն Կարինե Աղաջանյանին չի վճարվել 2023 թվականի հունվար ամսվա աշխատավարձը՝ 99556 (իննսունինը հազար հինգ հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ, 2023 թվականի մարտ ամսվա աշխատավարձը՝ 28200 (քսանութ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ և ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար հատուցումը՝ 42180 (քառասուներկու հազար հարյուր ութսուն) ՀՀ դրամ։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հարուցված վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով 2023 թվականի նոյեմբերի 06-ին Տեսչական մարմնում հրավիրվել է վարչական լսում։
Ընկերության տնօրեն Արման Ավագյանը, քաղաքացի Կարինե Աղաջանյանը պատշաճ կարգով ծանուցվել են նշանակված վարչական լսման տեղի և ժամանակի մասին, սակայն վարչական լսմանը չեն ներկայացել և չեն ներկայացրել միջնորդություն՝ այն հետաձգելու վերաբերյալ։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ «1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
1.1. ........
2. Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:»։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ գործատուն պարտավոր է ստույգ հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական և շաբաթական աշխատաժամանակը, ըստ որի՝ կապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել սույն օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը: Աշխատողների օրական և շաբաթական աշխատաժամանակի հաշվառումն իրականացվում է թղթային կամ էլեկտրոնային տարբերակով և հիմք է հանդիսանում աշխատավարձի հաշվարկման համար:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:
Վարչական մարմինը, ուսումնասիրելով և համադրելով գործում առկա փաստական հանգամանքները, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վարչական վարույթի ընթացքում հնարավոր չի եղել ձեռք բերել Կարինե Աղաջանյանի կատարված փաստացի աշխատանքի (աշխատած ժամանակի) վերաբերյալ տեղեկատվություն (նման տեղեկատվություն չի ներկայացվել նաև դիմումատուների կողմից), դրանք համադրելով վկայակոչված իրավանորմերի հետ, հաստատված է համարում, որ խախտվել են.
1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 192-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները, այն է՝
ա. Կարինե Աղաջանյանին չի վճարվել 2023 թվականի հունվար ամսվա աշխատավարձը՝ 99556 (իննսունինը հազար հինգ հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ, 2023 թվականի մարտ ամսվա աշխատավարձը՝ 28200 (քսանութ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ և ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար հատուցումը՝ 42180 (քառասուներկու հազար հարյուր ութսուն) ՀՀ դրամ։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին կազմվել է N-2110 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը, որը առձեռն ծանուցվել է Սեպուհ Եղիայի Մխճեանին։
Հարուցված վարչական վարույթի բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունն ապահովելու նպատակով 2023 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը
1100-ին Տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնում (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 2) տեղի է ունեցել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննություն, որին Սեպուհ Եղիայի Մխճեանը պատշաճ ծանուցված լինելով չի ներկայացել և նրա կողմից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։

2. Պատճառաբանական մաս
Վարչական մարմինը հաստատված է համարում, որ Ընկերության կողմից Կարինե Աղաջանյանին չի վճարվել 2023 թվականի հունվար ամսվա աշխատավարձը՝ 99556 (իննսունինը հազար հինգ հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ, 2023 թվականի մարտ ամսվա աշխատավարձը՝ 28200 (քսանութ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ և ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար հատուցումը՝ 42180 (քառասուներկու հազար հարյուր ութսուն) ՀՀ դրամ, որով խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 192-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները (հիմք՝ 2023 թվականի դեկտեմբերի 12-ի N-2110 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն)։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը՝ քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է իրավախախտման կատարման պահին Ընկերության տնօրեն հանդիսցող Սեպուհ Մխճեանը (նույնականացման քարտ՝ 012440277, տրված 2020-03-12, 001-ի կողմից)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 33-րդ և 34-րդ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն: Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ իրավախախտման կատարման պահին Ընկերության տնօրեն հանդիսցող Սեպուհ Մխճեանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` Վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետևանքներ առաջանալու հնարավորությունները, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ: Նշված հոդվածից հետևում է, որ Սեպուհ Մխճեանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես իրավախախտման կատարման պահին Ընկերության տնօրեն՝ պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելն առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով»:

3. Եզրափակիչ մաս

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով`

Որոշեցի

1. Սեպուհ Եղիայի Մխճեանին` որպես խախտում թույլ տված անձի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 192-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները խախտելու համար, այն է՝ Կարինե Աղաջանյանին 2023 թվականի հունվար ամսվա աշխատավարձը՝ 99.556 (իննսունինը հազար հինգ հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ, 2023 թվականի մարտ ամսվա աշխատավարձը՝ 28.200 (քսանութ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ և ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար հատուցումը՝ 42.180 (քառասուներկու հազար հարյուր ութսուն) ՀՀ դրամ չվճարելու համար ընդամենը 169.936 (հարյուր վաթսունինը հազար ինը հարյուր եռեսունվեց) ՀՀ դրամ առանց հարկերի։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական տույժի` չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով՝ 42.484 (քառասուներկու հազար չորս հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
2. Կիրառվող տուգանքը ենթակա է վճարման պետբյուջեի` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097 հաշվեհամարին։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
4. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվվել վարչական դատարան։
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցել Սեպուհ Եղիայի Մխճեանին՝ ՀՀ, քաղաք Երևան, Կենտրոն, Տերյան փողոց, շենք 52, բնակարան 13 հասցեով։

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ՊԵՏ՝
ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ







Հասցե` Ք.Երևան, Շենգավիթ, Արարատյան 26

Հեռ..` 010650553

Էլ. փոստ`