Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գևորգ Արամի Նիկողոսյանին վարչական վարույթի լսումներին մասնակցելու վերաբերյալ ծանուցում

26.03.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին և 38-րդ հոդվածներ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե) է ներկայացվել 2023 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվա-Երևան G 102 չվերթի ընթացքում ՀՀ քաղաքացի Գևորգ Արամի Նիկողոսյանի (ՀՀ Արարատի մարզ, Արտաշատ համայնք Ներսիսյան փ., 3 շ.,33 բն.) կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ «Հայկական ավիաուղիներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտը, ինչպես նաև անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնների խախտման մասին 2023 թվականի դեկտեմբերի 2-ի ավիացիոն անվտանգության ծառայության կողմից կազմված թիվ 106 արձանագրությունը:
Ներկայացված նյութերի հիման վրա Կոմիտեում վերսկսվել է հարուցված վարչական վարույթը, որի շրջանակներում 2024 թվականի ապրիլի 2-ին ժամը 12։00-ին Ձեզ հրավիրում ենք Կոմիտեի վարչական շենք (սենյակ 307, հեռ +37460434272) մասնակցելու կայանալիք լսումներին՝ քննարկվող փաստական հանգամաների վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար:
Խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434265

Վեբ կայք` www.gdca.am

Էլ. փոստ`