Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ Վ/Դ-416 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.04.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ ՎԴ-416 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Արտաշես Սարգսյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2023 թվականի սեպտեմբերի 8-ին հարուցվել է թիվ ՎԴ-416 վարչական վարույթը` «ՍԱՍ-գրուպ» ՍՊԸ-ում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ, 130-րդ, 170-րդ, 186-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով և հիմք ընդունելով Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 11-ի N 1116-Ա հրամանը՝ Ընկերության քաղաք Երևան, Մաշտոցի պող. 18 հասցեում 2023 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև սեպտեմբերի 29-ը նախատեսվել էր իրականացնել զննում։
Մինչև զննումը փաստացի սկսելը՝ 2023 թվականի սեպտեմբերի 13-ին քաղաքացի Արտաշես Սարգսյանը գրավոր դիմել է Տեսչական մարմնին՝ խնդրելով իր դիմումը թողնել անհետևանք։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ


1. Տեսչական մարմնում 2023 թվականի սեպտեմբերի 8-ին հարուցված թիվ ՎԴ-416 վարչական վարույթը կարճել՝ Արտաշես Սարգսյանի կողմից դիմումից գրավոր հրաժարվելու հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման «ՍԱՍ-գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Գզրարյանին, էլ. հասցե՝ info@sasgroup.am և քաղաքացի Արտաշես Սարգսյանին, էլ. հասցե՝ artashes.sargsyan.89@mail.ru

ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650553

Էլ. փոստ`