Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ 02709014 կատարողական վարույթով ՈՐՈՇՈՒՄ Կատարողական վարույթը կասեցնելու մասին

16.04.2024

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 28.1 հոդվածներով , 37 հոդվածի 8-րդ կետով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 02.07.2020թ. տրված թիվ ԼԴ/1966/02/18 կատարողական թերթի համաձայն պետք է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ ԼԴ/2939/02/14 և 2016 թվականի սեպտամնբերի 20-ի թիվ ԼԴ/1271/02/16 վճիռներով սահմանված պարտավորության գումարների չափով բռնագանձումը տարածել Գևորգ Շվարցի Զաքարյանին, Շավարշ Գևորգի Զաքարյանին, Զարուհի Գևորգի Զաքարյանին, անահիտ մանուկի Զաքարյանին և Սոս Գևորգի Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, քաղաքի Տարոն -4 ՄԵՔ 59ա շենքի թիվ 8 հասցեում գտնվող բնակարանի վրա կադաստրային համարը՝06-001-0108-0021-057-008, նշված անշարժ գույքը վաճառել հրապարակային սակարկություննեով, ստացված գումարը բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ, յուրաքանչյուրին 1/5-րդ բաժնեմասով, պարտավորության գումարի չափով բռնագանձումը տարածել պարտապան Շավարշ Գևորգի Զաքարյանի բաժնեմասին համաչափ գումարի վրա:
Կատարողական գործողությունների ընթացքում պարտապան Շավարշ Զաքարյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ք. Վանաձոր, Տարոն 4 ՄԵՔ, 59ա շենք 5 հասցեի բնակարանը գնահատվել է 11.690.000 ՀՀ դրամ, սակայն պարզվել է, որ պարտապանի վերաբերյալ Հարկադիր Կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնում հարուցված են տարբեր պահանջատերերի օգտին բռնագանձման բնույթի այլ կատարողական վարույթներ, իսկ կատարողական գործողությունների ընթացքում պարտապանին պատկանող բռնագանձման ենթակա այլ գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, ի հայտ են եկել օրենքով սահմանված սնանկության հատկանիշներ:

Հասցե` ք.Վանաձոր Գ.Նժդեհի 16

Հեռ..` +374 60 713 535

Վեբ կայք` www.cesa.am

Էլ. փոստ`