Ծանուցագիր-թիվՏ(22)240810 արձանագրության շրջանակներում Արթուր Սամվելի Ֆահրադյանին (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, Արտաշատ,Նորաշեն, Բաղրամյան փ., 43 )վարչական գործի քննությանը հրավիրելու մասին։
17.04.2024
Արթուր Սամվելի Ֆահրադյանին
(հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, Արտաշատ,Նորաշեն, Բաղրամյան փ., 43 )
ԾԱՆՈՒՑՈՒՄ
վարչական գործի քննության (լսումների) տեղի և ժամանակի մասին
Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչը հրավիրվում եք ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ մասնկցելու 08.03․2024թ․ թիվ Տ(22)240810 արձանագրության հիմքով հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործի քննությանը (վարչական լսումներ), որը կկայանա 2024թ. ապրիլի 26-ին ժամը՝ 11։15-ին ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք, 4-րդ հարկ հասցեում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մաuին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի uտացվել գործի քննությունը հետաձգելու մաuին:
Նույն հոդվածի համաձայն՝ Դուք իրավունք ունեք ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չեք տիրապետում հայերենին. գանգատարկելու գործով որոշումը:
Կից՝ 08.03․2024թ․-ին կազմված թիվ Տ(22)240810 արձանագրության պատճենը։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը (լիազորությունները) հաստատող փաստաթղթով։
ՀԱՐԳԱՆՔՈՎ ԱՐԱԶ ՊԱՊԻԿՅԱՆ
Կատարող՝ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության
իրավաբանական բաժին, hեռ.՝ +374 60 70 85 10 (ներքին՝ 10-23)
Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8
Հեռ..` 060708510
Էլ. փոստ`