Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԵՐԻՔՆԱԶ ՊԱՐՈՒՅՐԻ ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ՝ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ 19․04․2024Թ ԹԻՎ 17․9․03/Ն-74 ԾԱՆՈՒՑՈՒՄ

19.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՐԱՐԱՏԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆ
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ 29․1 ՀՈԴՎԱԾ

Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին

Համաձայն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի թիվ 09-Ա ստուգում իրականացնելու մասի հանձնարարագրի՝ ֆիզիկական անձ Հերիքնազ Պարույրի Դալլաքյանի մոտ իրականացվում է ստուգում։ Ձեր կողմից վերոնշյալ ստուգմանը խոչընդոտելու վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն,որի վերաբերյալ գործի քննությունը անցկացնելու է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը։ Այն կկայանա 26.04.2024 թ․, ժամը 11։00-ին, ք․ Երևան, Կորյունի 15 հասցե, 311 սենյակում:
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (Օրենսգիրք) 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մաuին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի uտացվել գործի քննությունը հետաձգելու մաuին:
Օրենսգրքի վերոնշյալ հոդվածի համաձայն՝ Դուք իրավունք ունեք՝
1. ծանոթանալու գործի նյութերին,
2. բացատրություններ տալու,
3. ապացույցներ ներկայացնելու,
4. միջնորդություններ հարուցելու,
5. գործի քննության ընթացքում oգտվելու փաuտաբանի իրավաբանական oգնությունից,
6. ելույթ ունենալու մայրենի լեզվով և oգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չեք տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը,
7. բողոքարկելու կամ գանգատարկելու գործով որոշումը,
8. ներկա գտնվելու վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը:

ԲԸՏՄ ջրերի և մթնոլորտի վերահսկողության
բաժնի գլխավոր պետական տեսուչ Վահե Սարգսյան

Հասցե` ՀՀ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ,Ք․ ԱՐՏԱՇԱՏ,ՕԳՈՍՏՈՍԻ 23Փ․,60 Շ․,501ՍԵՆՅՍԿ

Հեռ..` 060408801

Վեբ կայք` www.ecoinspect.am

Էլ. փոստ`