Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ծանուցագիր՝ Մհեր Սաֆարյանին վարչական իրավախատման վերաբերյալ արձանգրության կզմման հրավիրելու մասին

25.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

«ՄԻԴԻՍ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ
ՊԱՐՈՆ ՄՀԵՐ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ
Հասցե՝ ք. Երևան, Գայի պողոտա 41 շենք բն. 20
Էլ. փոստ։ midisconstruction@mail.ru

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ հոդվածը և 2024 թվականի հունվարի 25-ի № 24010038 հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման արդյունքում արձանագրված խախտումները, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2024 թվականի ապրիլի 30-ին ժամը 10։30–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու վերոնշյալ ստուգման արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (ք. Երևան, Արարատյան փողոց 26)։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը։

Հասցե` ք. Երևան, Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650 625

Էլ. փոստ`