Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(22)234711-Ա Վարչական տույժ նշանակելու մասին
25.04.2024
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N Տ(22)234711-Ա
Վարչական տույժ նշանակելու մասին
քաղաք Երևան «29» դեկտեմբերի 2023թ․
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս, ուսումնասիրելով Արմեն Ժորայի Կարապետյանի (այսուհետ՝ վարորդ) նկատմամբ 2023 թվականի դեկտեմբերի 15-ին կազմված թիվ Տ(22)234711 արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) և վարչական վարույթի վերաբերյալ այլ նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
Տեսչական մարմնի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը՝ 19։01-ին, իրականացվել են վերահսկողական գործառույթներ՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցների նկատմամբ, որի արդյունքում 15.12.2023 թվականին կազմվել է թիվ Տ(22)234711 արձանագրությունը և կշռման թիվ 21512230076 անդորրագիրը (կշեռք՝ ԷԴԵՍՍԱ-ԱՍ գ/հ 1, ստուգաչափման համար՝ թիվ 075731)՝ Արմեն Ժորայի Կարապետյանի կողմից կատարված վարչական իրավախախտման փաստի վերաբերյալ, այն է՝ 15.12.2023թ․-ին, ժամը՝ 19։01-ին, Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 200+000 կմ հատվածում երթևեկել է մեկ տանող սռնու վրա ընկնող թույլտրելի առավելագույն բեռնվածքը 1․200 կիլոգրամով գերազանցող, 2 սռնի ունեցող ԻՎԵԿՈ «IVECO» մակնիշի 37 UA 612 հաշվառման համարանիշի մեխանիկական տրանսպորտային միջոցով, 3 սռնի ունեցող ՇՄԻՑ «SCHMITZ» մակնիշի 07 L 007 հաշվառման համարանիշի կիսակցորդով:
Այսինքն՝ խախտվել է Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի պահանջը, որի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասով։
Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «է» կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են` թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150․3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունը նշանակվել է 29․12․2023թ․-ին ժամը՝ 15։15-ին, որի մասին Արմեն Ժորայի Կարապետյանը ծանուցվել է 15․12․2023թ․ ժամը՝ 19։01-ին, սակայն վերջինս չի ներկայացել գործի քննությանը և գրավոր միջնորդություն չի ներկայացրել գործի քննւթյունը հետաձգելու վերաբերյալ, ինչպես նաև չի ներկայացրել գրավոր առառրկություն։
ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի թիվ 1106-Ն որոշման Հավելված 2-ով (այսուհետ նաև՝ Հավելված) հաստատվել են տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը։ Համաձայն նշված հավելվածի 3․2․1 կետի՝ մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով), թույլատրելի առավելագույն բեռնվածքը՝ 11․5 տոննա։
Համաձայն կշռման թիվ 21512230076 կտրոնի՝ 2 սռնի ունեցող ԻՎԵԿՈ «IVECO» մակնիշի 37 UA 612 հաշվառման համարանիշի մեխանիկական տրանսպորտային միջոցը, 3 սռնի ունեցող ՇՄԻՑ «SCHMITZ» մակնիշի 07 L 007 հաշվառման համարանիշի կիսակցորդով, բեռնված է եղել 38․790 կգ․, որից 1-ին սռնին՝ 7․400 կգ․, 2-րդը՝ 12․700 կգ․, 3-րդը՝ 6․130 կգ․, 4-րդը՝ 6․510 կգ․, 5-րդը՝ 6․050 կգ․, այսինքն՝ Արմեն Ժորայի Կարապետյանը գերազանցել է մեկ տանող սռնու վրա ընկնող թույլտրելի՝ 11․500 կգ․, առավելագույն բեռնվածքը 1․200 կիլոգրամով։
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է Արմեն Ժորայի Կարապետյանի կողմից կատարված իրավախախտման փաստը:
Օրենսդրական պահանջների և չափորոշիչների հաշվառմամբ` վարչական վարույթի նյութերի հետազոտումից պարզվել է, որ վարչական վարույթի նյութերում առկա են իրավախախտման փաստը հաստատող բավարար ապացույցներ (տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ թիվ Տ(22)234711 արձանագրությունը, կշռման թիվ 21512230076 կտրոնը, լուսանկարի պատճենը և այլ նյութեր):
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 24413-րդ հոդվածով, 281-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝
ՈՐՈՇԵՑԻ
Արմեն Ժորայի Կարապետյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակել վարչական տույժ՝ տուգանք 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Ծանոթություն․
Սույն որոշումը կարող է բողոքարկվել այն սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
Տուգանքի գումարն անհրաժեշտ է վճարել ՀՀ պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի՝ 900005001517 հաշվեհամարին:
ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Տուգանքի գումարը վճարելիս անհրաժեշտ է նպատակը դաշտում նշել որոշման համարը։
Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8
Հեռ..` 060708510
Էլ. փոստ`