Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ 11156046 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում

02.05.2024

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունք
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 43 հոդվածներով և <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 35.1-35.4 հոդվածներով:

«Կրեդիտ Կոմպրոմիս» փակ բաժնետիրական ընկերությունում մշտապես գործող արբիտրաժային դատարանի կողմից 28.09.2023թ–ին տրված թիվ 10659/07/22 վճռի համաձայն պետք է պարտապան Հովհաննես Սահակի Ճգնավորյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲ ընկերության բռնագանձել վարկային պայմանագրի խախտման հետևանքով ձևավորված ընդհանուր առմամբ 280414 (երկու հարյուր ութսուն հազար չորս հարյուր տասնչորս) ՀՀ դրամ, որից վարկի հիմնական պարտք` 242514.50 (երկու հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր տասնչորս դրամ հիսուն լումա) ՀՀ դրամ, վճարման ենթակա տոկոսներ` 33872.70 (երեսուներեք հազար ութ հարյուր յոթանասուներկու դրամ յոթանասուն լումա) ՀՀ դրամ (որից` ժամկետային տոկոսագումար` 2310.60 (երկու հազար երեք հարյուր տասը դրամ վաթսուն լումա) ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսագումար` 25675.10 (քսանհինգ հազար վեց հարյուր յոթանասունհինգ դրամ տասը լումա) ՀՀ դրամ, ժամկետանց վարկի տոկոսագումար` 5887 (հինգ հազար ութ հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամ, տույժեր, տուգանքներ` 4026.80 (չորս հազար քսանվեց դրամ ութսուն լումա) ՀՀ դրամ:
242514.50 (երկու հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր տասնչորս դրամ հիսուն լումա) ՀՀ դրամ գումարի չափով վարկի մնացորդին հաշվեգրել և բռնագանձել վարկավորման պայմաններով նախատեսված տարեկան 24% (քսանչորս) տոկոս դրույքով տոկոսներ` սկսած 08/08/2022թ. օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ:
25675.10 (քսանհինգ հազար վեց հարյուր յոթանասունհինգ դրամ տասը լումա) ՀՀ դրամ գումարի չափով ժամկետանց տոկոսագումարին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ` սկսած 08/08/2022թ. օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ` վարկավորման պայմաններով նախատեսված տարեկան 48% (քառասունութ) տոկոս դրույքով։
Հովհաննես Սահակի Ճգնավորյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 18500 (տասնութ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից վճարված արբիտրաժային վճարի գումար:
Համաձայն շարադրվածի և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածով, պարտապանից անհրաժեշտ է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը կազմող գումար՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։
22.03.2024թ. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունք է մուտքագրվել նշանակված փորձաքննության արդյունքներով <<Արմէքսպերտիզա>> ՍՊ ընկերության գնահատման հաշվետվությունը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է գնահատված անշարժ գույքը ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի:

Հասցե` Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Անկախության 7

Հեռ..` + (374-60) 713-527

Վեբ կայք` www.cesa.am

Էլ. փոստ`