Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող «,Երևանի Գ.Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոց,, ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 75.6 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը:
08.07.2014
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «,Աճուրդի կենտրոն,, պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող «,Երևանի Գ.Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոց,, ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 75.6 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի՝ շաբաթական երեք օր ժամը 15:00-17:00 մշակութային ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2014թ. օգոստոսի 1-ին, ժամը՝ 11:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 10800 դրամ: