Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կրթության և գիտության նախարարության տնօրինության Երևան քաղաքի Սայաթ-Նովա 1ա հասցեում գտնվող «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի նկուղային հարկից 217.6 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը
18.09.2014
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կրթության և գիտության նախարարության տնօրինության Երևան քաղաքի Սայաթ-Նովա 1ա հասցեում գտնվող «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի նկուղային հարկից 217.6 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքի՝ սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2014թ. հոկտեմբերի 14-ին, ժամը՝ 14:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 257000 դրամ: