Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳՐԻԳՈՐ ԱՄՊՐԱՄՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻՆ ԵՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

12.12.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՊԵԿ
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ 29.1 ՀՈԴՎԱԾ.

Ձեր նկատմամբ ՀՀ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 309-րդ հոդվածի հատկանիշներով սկսված վարչական գործի վարույթին մասնակցելու համար 2023թ.-ի դեկտեմբերի 19-ին ժամը 15:10-ին Դուք հրավիրվում եք ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչություն ք. Վանաձոր, Մոսկովյան 44 հասցեով (անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով):
Ձեր նկատմամբ սկսված Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու համար 2023թ.-ի դեկտեմբերի 22-ին ժամը 15:10-ին Դուք հրավիրվում եք ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչություն ք. Վանաձոր, Մոսկովյան 44 հասցեով (անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով):
Պարզաբանում եմ, որ համաձայն ՀՀ Մաքսային կարգավորման մասին օրենքի 332-րդ հոդվածի՝ մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվության ենթարկվող անձն իր նկատմամբ վարույթ սկսվելու պահից ունի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված իրավունքները, ինչպես նաև իրավունք ունի վարույթն իրականացնող մարմնից ստանալու վարույթի ընթացքում իր իրավունքների մասին պարզաբանումներ, առարկելու վարույթն իրականացնող մարմնի գործողությունների դեմ և պահանջելու իր առարկությունները ներառել արձանագրության մեջ, հայտնելու բացարկներ, ծանոթանալու այն նիստերի արձանագրություններին, որոնց նա մասնակցել կամ ներկա է եղել, դիտողություններ ներկայացնելու արձանագրությունում գրառումների ճշտության և ամբողջականության առնչությամբ, պահանջելու արձանագրության մեջ գրառումներ կատարել այն հանգամանքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է նշվեն:
ՀՀ Մաքսային կարգավորման մասին օրենքի 332-րդ համաձայն՝ Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործը քննվում է պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությամբ կամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված դեպքերում՝ տվյալ անձի բացակայությամբ: Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործը կարող է քննվել անձի բացակայության դեպքում, եթե անձը բացակայում է, և հայտնի չէ նրա գտնվելու վայրը, կամ եթե նա գտնվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմաններից դուրս:

Հասցե` Մովսես Խորենացու 3, 7, Երևան 0015, Հայաստան

Հեռ..` 060 841801 /1806/

Էլ. փոստ`