Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցագիր Ս,Մ,Դ ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Եղինյանին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թիվ ՎԴ-506 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված 2023 թվականի նոյեմբերի 24-ին հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի գործի քննության տեղի և ժամանակի մասին։ 2023 թ. դեկտեմբերի 12-ի թիվ 2130 ՎԻՎ արձանագրության տրամադրում։

13.12.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

«Ս.Մ.Դ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ
ՊԱՐՈՆ ԴԱՎԻԹ ԵՂԻՆՅԱՆԻՆ
ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ԱՐՑԱԽԻ Փ., 10Բ, 11,
ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ, ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃ. 29/38

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
2023 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 10։00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թիվ ՎԴ-506 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված 2023 թվականի նոյեմբերի 24-ին հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի գործի քննությանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (ք.Երևան, Նորք-Մարաշ, Ա.Արմենակյան փ. 129, 5-րդ հարկ)։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին։
Կից ներկայացվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։


ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կատարող՝ Գարիկ Պողոսյան
Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչություն

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`