Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՌ ԱԼԼՈՅՍ ԹՐԵՅԴԻՆԳ ՍՊԸ ՏՆՕՐԵՆ՝ ԿԱՐԵՆ ԱԶԱՏԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

16.01.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Արմավիրի տարածքային բաժին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29․1 հոդվածի 15-րդ կետ

Հրապարակվում է Կարեն Համբարձումյանի վերաբերյալ կազմած թիվ 02/01 վարչական իրավախախտման արձանագրությունը և գործի քննության ծանուցումը
Կարեն Համբարձումյանը հրավիրվում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2024 թվականի հունվարի 5-ին՝ ԱՌ ԱԼԼՈՅՍ ԹՐԵՅԴԻՆԳ ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում կազմված թիվ 02/01 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությունը։ Վարչական իրավախախտման գործի քննությունը կկայանա 2024 թվականի հունվարի 24-ին, ժամը՝ 11։00-ին, ՀՀ Արմավիրի մարզի, ք․ Էջմիածին, Գրիգոր Լուսավորիչ 27 Ա հասցե:
Համաձայն Վարչարարության հիմունքների և Վարչական վարույթի մասին ՀՀ օրենքը 39-րդ հոդվածով սահմանված կարգով վարչական վարույթի մասնակիցները իրավունք ունեն վարույթն իրականացնող մարմնում ծանոթանալու վարչական վարույթի նյութերին:
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (օրենսգիրք) 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մաuին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի uտացվել գործի քննությունը հետաձգելու մաuին:
Օրենսգրքի վերոնշյալ հոդվածի համաձայն՝ Դուք իրավունք ունեք՝
1. ծանոթանալու գործի նյութերին,
2. բացատրություններ տալու,
3. ապացույցներ ներկայացնելու,
4. միջնորդություններ հարուցելու,
5. գործի քննության ընթացքում oգտվելու փաuտաբանի իրավաբանական
oգնությունից,
6. ելույթ ունենալու մայրենի լեզվով և oգտվելու թարգմանի
ծառայություններից, եթե չեք տիրապետում այն լեզվին, որով տարվում է
վարույթը,
7. բողոքարկելու կամ գանգատարկելու գործով որոշումը,
8. ներկա գտնվելու վարչական իրավախախտման վերաբերյալ գործի
քննությանը:

Հասցե` ՀՀ ք․ Վաղարշապատ ՍԲ․ Գրիգոր Լուսավորիչ 27 Ա

Հեռ..` 06048802

Վեբ կայք` ecoinspect.am

Էլ. փոստ`