Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ Վ/Դ-561 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.01.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՂԵԿԱՎԱՐ



N _____________________
“___ “ ______________ 2024թ.
ՀՀ, 0011, ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129
 (374-10) 65-05-53
Էլ. փոստ info@hlib.am
ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ Վ/Դ-561 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Սամվել Սեփխանյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2023 թվականի նոյեմբերի 29-ին հարուցվել է թիվ Վ/Դ-561 վարչական վարույթը` «ՍՊԵՑ-ՏՐԱՆՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 198-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով, հարուցված վարչական վարույթի շրջանակներում մասնագետների կողմից զննում իրականացնելու նպատակով այցեր են կատարվել Ընկերության գործունեության ք. Երևան, Սայաթ-Նովա 40/3 և իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված՝ քաղաք Երևան, Բաղրամյան 59, բն. 2 հասցեներ։
Կատարված այցերի ընթացքում Ընկերությունը չի հայտնաբերվել ինչպես գործունեության, այնպես էլ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված հասցեում։
Վարչական մարմինը վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով փոխօգնության կարգով վարչական վարույթին առնչվող տեղեկատվություն ստանալու նպատակով 2023 թվականի դեկտեմբերի 13-ին և 27-ին դիմել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե և հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը՝ Տեսչական մարմնում 2023 թվականի նոյեմբերի 29-ին հարուցված թիվ Վ/Դ-561 վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է 30 օրով։
Վարչական վարույթի ընթացքում՝ 2024 թվականի հունվարի 22-ին, դիմումատու Սամվել Սեփխանյանը էլեկտրոնային եղանակով Տեսչական մարմնին ներկայացրել է դիմում՝ իր 2023 թվականի նոյեմբերի 29-ի դիմումն անհետևանք թողնելու խնդրանքով։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ «Դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե դիմողը գրավոր ձևով հրաժարվում է իր դիմումից»։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը.


ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի նոյեմբերի 29-ին հարուցված թիվ Վ/Դ-561 վարչական վարույթը կարճել՝ Սամվել Սեփխանյանի կողմից դիմումից գրավոր հրաժարվելու հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման դիմումատու Սամվել Սեփխանյանին, հասցե՝ Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր, Հաղթանակի 28 և Ընկերության տնօրեն Փավրիզ Նոսրաթիալամդարիին, էլ. հասցե՝ msepkhanyan20003@icloud.com, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am) տեղադրման միջոցով։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳ

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`