Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԱՀԱԳՆ ՍԱՄՎԵԼԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

08.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին Արմավիրի տարածքային բաժին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

Դուք հրավիրվում եք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ ՀՀ քաղաք Երևան Կորյունի 15 հասցե` մասնակցելու 2024 թվականի հունվարի 24-ին հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը, որը կկայանա 2024 թվականի փետրվարի 20-ին ժամը 11։00-ին։ Խնդրում եմ գործի քննությանը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Համաձայն Վարչարարության հիմունքների և Վարչական վարույթի մասին ՀՀ օրենքը 39-րդ հոդվածով սահմանված կարգով վարչական վարույթի մասնակիցները իրավունք ունեն վարույթն իրականացնող մարմնում ծանոթանալու վարչական վարույթի նյութերին:
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (օրենսգիրք) 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մաuին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի uտացվել գործի քննությունը հետաձգելու մաuին:
Օրենսգրքի վերոնշյալ հոդվածի համաձայն՝ Դուք իրավունք ունեք՝
1. ծանոթանալու գործի նյութերին,
2. բացատրություններ տալու,
3. ապացույցներ ներկայացնելու,
4. միջնորդություններ հարուցելու,
5. գործի քննության ընթացքում oգտվելու փաuտաբանի իրավաբանական oգնությունից,
6. ելույթ ունենալու մայրենի լեզվով և oգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չեք տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը,
7. բողոքարկելու կամ գանգատարկելու գործով որոշումը,
8. ներկա գտնվելու վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը:

Հասցե` ՀՀ ք․ Վաղարշապատ ՍԲ․ Գրիգոր Լուսավորիչ 27 Ա

Հեռ..` 06048802

Վեբ կայք` ecoinspect.am

Էլ. փոստ`