Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գագիկ Գրիգորի Ստամբոլցյանի նկատմամբ 04.01.2024թ. կիրառված վարչական տույժ նշանակելու մասին թիվ 0002 որոշում

19.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

Որոշեցի
1. Գագիկ Գրիգորի Ստամբոլցյանին (Ն/Ք 001194455, 2014-01-30՝ 011-ի կողմից)՝ որպես խախտում թույլ տված անձ՝ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձին աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելու համար՝«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.9-րդ հոդվածով ենթարկել վարչական տույժի՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի։ Պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերի լրացման պահանջները խախտելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.18-րդ հոդվածի 3-րդ մասով ենթարկել վարչական տույժի՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի։ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լրացման ու տրամադրման կարգը խախտելու համար՝«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.19-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական տույժի՝ սահմանված նվազագույն աշխատավարձի՝ հարյուրհիսնապատիկի չափով՝ 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի։ Գովազդատուի կողմից բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդների գովազդը առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության, ինչպես նաև թույլտվության պայմանների խախտման համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 474-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական տույժի՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով՝ 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի։ Վարչական տույժի ընդհանուր գումարը կազմում է 620.000 (վեց հարյուր քսան հազար) ՀՀ դրամ։
2. Սույն որոշումը ծանուցել Գագիկ Գրիգորի Ստամբոլցյանին՝ ՀՀ ք.Երևան, Վարդանանց փողոց, 28/2 շենք, 19 բնակարան հասցեով:
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում մասնակիցներին իրազեկելու հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։

Հասցե` Ք.Երևան, Շենգավիթ, Արարատյան 26

Հեռ..` 010650553

Էլ. փոստ`