Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ 061223-2768 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ

29.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

N _____________________

“___ “ ______________ 2024թ.
ՀՀ, 0046, ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26
 (374-10) 65-05-53
Էլ. փոստ info@hlib.am
ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ 061223-2768 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 2023 թվականի դեկտեմբերի 04-ին ստացված թիվ /70-1/72454-2023 գրությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2023 թվականի դեկտեմբերի 06-ին հարուցվել է թիվ 061223-2768 վարչական վարույթը` «ԱՐԵՎ ԳԵՅՄՍ ՍՏՈՒԴԻՈՍ» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով և հիմք ընդունելով Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 06-ի թիվ ՎՎ2820-Ա հրամանը՝ 2023 թվականի դեկտեմբերի 11-ին մասնագետներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված Ընկերության իրավաբանական հասցե՝ քաղաք Երևան, Մանուշյան փողոց 36։ Կատարված այցի ընթացքում պարզվել է, որ Ընկերությունը տվյալ հասցեում գործունեություն չի իրականացնում (հիմք՝ 2023 թվականի դեկտեմբերի 11-ի այցի արձանագրությունը)։
Տեսչական մարմինը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին Ընկերության փաստացի գործունեության իրականացման, հասցեի(ների) վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև՝ Արսեն Լալայանի աշխատելու փաստը hավաստող ապացույցներ ստանալու նպատակով դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ /70-1/75598-2023 գրությամբ հայտնել է, որ Ընկերության մոտ իրականացված ստուգման արդյունքում 2023 թվականի նոյեմբերի 2-ին կազմված թիվ 3007374 լուծարային ստուգման ակտի շրջանակներում արձանագրված չգրանցված աշխատողի` Արսեն Լալայանի աշխատելու փաստը hավաստող և Ընկերության փաստացի գործունեության հասցեների վերաբերյալ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում լրացուցիչ տեղեկատվություն առկա չէ։
Վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու նպատակով մասնագետները 2023 թվականի դեկտեմբերի 15-ին, 19-ին և 21-ին այցելել են Ընկերության՝ քաղաք Երևան, Մանուշյան փողոց 36 հասցե։ Նշված հասցեում կատարված այցերի ընթացքում Ընկերությունը կրկին չի հայտնաբերվել (հիմք՝ 2023 թվականի դեկտեմբերի 15-ի, դեկտեմբերի 19-ի և դեկտեմբերի 21-ի այցի արձանագրությունները)։
Վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու անհրաժեշտությունից ելնելով, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, 3-րդ և 4-րդ մասերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի դեկտեմբերի 06-ին հարուցված թիվ 061223-2768 վարչական վարույթը 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 01/28317-2023 որոշմամբ կասեցվել է՝ մինչև կասեցման հիմք հանդիսացած հանգամանքի վերանալը (բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը)։
Մասնագետները 2024 թվականի հունվարի 31-ին, փետրվարի 09-ին և փետրվարի 15-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված Ընկերության իրավաբանական հասցե՝ քաղաք Երևան, Մանուշյան փողոց 36։ Նշված հասցեում կատարված այցերի արդյունքում Ընկերությունը կրկին չի հայտնաբերվել (հիմք՝ 2024 թվականի հունվարի 31-ի, փետրվարի 09-ի և փետրվարի 15-ի այցի արձանագրությունները)։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդված 1-րդ մասի «ե1» կետի համաձայն՝ «Վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե` լրացել է սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետը, և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը»:
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-րդ մասի «ե1» կետը և նույն հոդվածի 3-րդ մասը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 13-րդ ենթակետը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի դեկտեմբերի 06-ին հարուցված թիվ 061223-2768 վարչական վարույթը կարճել՝ վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ չբերելու հիմքով:
2. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։
3. Սույն վարչական ակտը ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:
Սույն վարչական ակտն ենթակա է ծանուցման «ԱՐԵՎ ԳԵՅՄՍ ՍՏՈՒԴԻՈՍ» ՍՊԸ-ի տնօրեն Ալեքսանդր Շուրշային, հասցե՝ քաղաք Երևան, Մանուշյան փողոց 36, էլ․ փոստ՝ alexarhat@gmail.com։
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` Արարատյան 26

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`