Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԴՈՒՍՏՐ ՄՈՆԻԿԱ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՊԱՐՈՆ ՍԵՐԺԻԿ ԲԱՍԵՆՑՅԱՆԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

11.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 29.1-ՐԴ ՀՈԴՎԱԾ









N _____________________

«___ » ______________ 2024թ.
ՀՀ, 0046, ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26
 (374-10) 65-05-53
Էլ. փոստ info@hlib.am


«ԴՈՒՍՏՐ ՄՈՆԻԿԱ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
ՊԱՐՈՆ ՍԵՐԺԻԿ ԲԱՍԵՆՑՅԱՆԻՆ
(հասցե՝ ք. Երևան, Նոր Նորքի 7-րդ զանգված, 41 շենք, 7 բն,
ք. Երևան, Նոր Նորքի 9-րդ զանգված, 22 շենք, բն. 46
էլ. փոստի հասցե՝ boris.kocharyan@taccount.am)

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասը և «Դուստր Մոնիկա» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Անահիտ Բասենցյանի վարչական բողոքը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2024 թվականի փետրվարի 13-ին հարուցվել է վարչական (բողոքարկման) վարույթ` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2024 թվականի հունվարի 12-ի թիվ 23110658 ստուգման ակտի 3-րդ և 4-րդ կետերի օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելու նպատակով:
Հայտնում եմ, որ հարուցված վարչական (բողոքարկման) վարույթի շրջանակներում 2024 թվականի մարտի 19-ին, ժամը 12։00-ին Դուք կամ Ընկերության ներկայացուցիչը հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (ք. Երևան, Շենգավիթ, Արարատյան 26) կայանալիք լսմանը:
Կից ներկայացվում է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 2024 թվականի մարտի 11-ի «Վարչական վարույթի ժամկետը կասեցնելու մասին» որոշումը։

ԱՆՆԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Կատարող՝ Սյուզաննա Կիրակոսյան
Իրավական աջակցության բաժին
Հեռ.՝ 060․65.08.53

Հասցե` ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արարատյան 26

Հեռ..` +37410650553

Էլ. փոստ`