ԾԱՆՈՒՑՈՒՄ վարչական գործի քննության (լսումների) տեղի և ժամանակի մասին
16.04.2024
№ _____ ______________ 202__թ.
«ԷՋՄԻԱԾՆԻ ԲՈՒԱՏ» ԲԲԸ տնօրեն
ՎԱՂԱՐՇԱԿ ԼԻՈՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
(հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, գ․ Մրգաստան 13 փ․, 28 տուն)
ԾԱՆՈՒՑՈՒՄ
վարչական գործի քննության (լսումների) տեղի և ժամանակի մասին
Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչը կրկին հրավիրվում եք ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ մասնակցելու 05.03․2024թ․ թիվ Տ(14)240634 արձանագրության հիմքով հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործի քննությանը (վարչական լսումներ), որը հետաձգվել և նշանակվել է 2024թ. ապրիլի 22-ին ժամը՝ 11։00-ին, որը կկայանա ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք, 4-րդ հարկ հասցեում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մաuին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի uտացվել գործի քննությունը հետաձգելու մաuին:
Նույն հոդվածի համաձայն՝ Դուք իրավունք ունեք ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չեք տիրապետում հայերենին. գանգատարկելու գործով որոշումը:
Կից՝ 05.03․2024թ․-ին կազմված թիվ Տ(14)240634 արձանագրության պատճենը։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը (լիազորությունները) հաստատող փաստաթղթով։
ՀԱՐԳԱՆՔՈՎ ԱՐԱԶ ՊԱՊԻԿՅԱՆ
Կատարող՝ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության
իրավաբանական բաժին, hեռ.՝ +374 60 70 85 10 (ներքին՝ 10-24)
Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8
Հեռ..` 060708510
Էլ. փոստ`