Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ «12» փետրվարի 2024թ. № Հ/927-2023-19/06/01-Ա ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«12» փետրվարի 2024թ. № Հ/927-2023-19/06/01-Ա
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Գարեգին Խաչատրյանս քննության առնելով Տեսչական մարմնի 2024 թվականի հունվարի 23-ի թիվ Հ/927-2023-19 արձանագրությունը և վերջինիս առնչվող նյութերը.
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղաք Ալավերդի, Երևանյան խճուղի 2/2 հասցեում գտնվող տարածքում գործունեություն իրականացնող «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ՝ 00489503, այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից առանց լիազոր մարմնին տեղեկացնելու իրականացվել է «Բենզալցակայան» տեսակի արտադրական վտանգավոր օբյեկտի (այսուհետ նաև՝ ԱՎՕ) վերակառուցման և/կամ վերազինման աշխատանքներ։
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 6-րդ հոդվածով սահմանվում են այն օբյեկտները, որոնք Օրենքի իմաստով համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ։
Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ սույն օրենքի իմաստով արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում՝
նավթամթերքների, հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, հաստատուն և շարժական լցավորման կայաններ, գազագլանաանոթային սարքավորումներ, տեխնոլոգիական նպատակներով գազ օգտագործող օբյեկտներ, գազապահեստարաններ.։
Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտի կառուցման, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, ինչպես նաև կոնսերվացման, ապամոնտաժման նախագծային փաստաթղթերը (այսուհետ` նախագծային փաստաթղթեր) ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության:
Առանց տեխնիկական անվտանգության դրական փորձագիտական եզրակացության՝ նախագծային փաստաթղթերի հաստատումն արգելվում է:
Արտադրական վտանգավոր օբյեկտի կառուցումը, շահագործումը, ընդլայնումը, վերակառուցումը, տեխնիկական վերազինումը, կոնսերվացումը, ապամոնտաժումը կարող են իրականացվել միայն նախագծային փաստաթղթերի հաստատումից հետո:
Սույն մասում նշված աշխատանքների կատարման ընթացքում սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերից ցանկացած շեղում արգելվում է:
Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի «զ» կետի համաձայն՝ ռեեստրում գրառվում են տեղեկություններ` արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, կոնսերվացման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության մասին.:
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» և «ժբ» կետերի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է՝
արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, կոնսերվացման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության դեպքում այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնել լիազոր մարմնին.
ապահովել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը,։
Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության դեպքում լիազոր մարմնին չտեղեկացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Նկատի ունենալով վերոգրյալն՝ «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առանց լիազոր մարմնին տեղեկացնելու արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործող անձի փոփոխության և Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավախախտում թույլ տալու կապակցությամբ առաջացել է վերջինիս նկատմամբ վարչական վարույթ հարուցելու անհրաժեշտություն։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 58-րդ հոդվածի 1-ին մասով.
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. «ՄԵԳԱ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ՝ 00489503) նկատմամբ հարուցել վարչական վարույթ՝ վերջինիս կողմից առանց լիազոր մարմնին տեղեկացնելու արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործող անձի փոփոխության հարցի քննության վերաբերյալ:
ԳԱՐԵԳԻՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երևան

Հասցե` 0054 ՀՀ ք․ Երևան, Ա․ Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`