Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցագիր-թիվ Տ(17)240715 արձանագրության շրջանակներում Էդվարդ Կառլենի Բաբայանին (հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Աբովյան, 3 մկրշ. 13, բն 49 ) վարչական գործի քննությանը հրավիրելու մասին։

17.04.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ 29.1-րդ հոդված

Էդվարդ Կառլենի Բաբայանին
(հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Աբովյան, 3 մկրշ. 13, բն 49 )

ԾԱՆՈՒՑՈՒՄ
վարչական գործի քննության (լսումների) տեղի և ժամանակի մասին

Դուք և/կամ Ձեր ներկայացուցիչը հրավիրվում եք ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ մասնկցելու 28.03․2024թ․ թիվ Տ(17)240715 արձանագրության հիմքով հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործի քննությանը (վարչական լսումներ), որը կկայանա 2024թ. ապրիլի 26-ին ժամը՝ 14։15-ին ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8, 3-րդ մասնաշենք, 4-րդ հարկ հասցեում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ քննվել այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մաuին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ, և եթե նրանից միջնորդություն չի uտացվել գործի քննությունը հետաձգելու մաuին:
Նույն հոդվածի համաձայն՝ Դուք իրավունք ունեք ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից. ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չեք տիրապետում հայերենին. գանգատարկելու գործով որոշումը:
Կից՝ 28.03․2024թ․-ին կազմված թիվ Տ(17)240715 արձանագրության պատճենը։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը (լիազորությունները) հաստատող փաստաթղթով։

ՀԱՐԳԱՆՔՈՎ ԱՐԱԶ ՊԱՊԻԿՅԱՆ

Հասցե` Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8

Հեռ..` 060708510

Էլ. փոստ`