Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<< Վանաշենի ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ում մեթոդիստի թափուր տեղի մրցույթի հայտարարություն

06.05.2024

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` <<Վանաշենի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ
ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ 17.02.2022թ-ի N 08-Ն ՀՐԱՄԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ Վեդի համայնքի Վանաշեն բնակավայրի «Վանաշենի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում մեթոդիստ/ուս գծով տեղակալ/ 0,5 դրույքով թափուր աշխատատեղը համալրելու համար:
Մեթոդիստի/ուս.գծով տեղակալ/ համար նախատեսված վարձատրությունը որոշվել է ըստ ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակով: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման և հարցազրույցի փուլերը անցկացվում են ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 17.02.2022թ-ի N 08-Ն ՀՐԱՄԱՆԻ մշակված հարցաշարի: Հարցազրույցն անցկացվում է յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1.Դիմում /Ձև1/
2.Բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ:
3.Անձը հաստատող փաստաթուղթ
4.Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/
5.Ինքնակենսագրություն
6.Մեկ լուսանկար՝ 3 x 4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9.Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ, բնօրինակները վերադարձնում են: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկը ամբողջական չէ, կամ առկա են թերություններ մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են ՀՀ Կրթության, Գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայք էջում հայտարարությունը հրապարակելու օրվանից՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ 06.05.2024թ-ից մինչև 04.06.2024թ ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 1000- 1800-ը՝ հետևյալ հասցեով՝ Վեդի համայնքի Վանաշեն բնակավայր Կ.Ալոյան 24 :
Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Մրցույթը տեղի կունենա հունիսի 10 -ին ժամը 1400-ին Վանաշեն բնակավայրի «Վանաշենի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում:
Հասցե՝ Վեդի համայնք, Վեդի համայնքի Վանաշեն բնակավայր Կ. Ալոյան 24:
Էլեկտրոնային հասցե vanasheninuh@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել 077-70-74-70 հեռախոսահամարով:

Հասցե` ԱՐԱՐԱՏ, ՎԵԴԻ, ՎԱՆԱՇԵՆ, Կ. ԱԼՈՅԱՆ 24

Հեռ..` +374-77-707-470

Էլ. փոստ`