թիվ 09404206 կատարողական վարույթով պարտապան Սեյրան Ավետյանին պատկանող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում
21.08.2023
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 02.08.2022թ.-ին տրված թիվ ԵԴ/2944/17/22 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Սեյրան Կարլենի Ավետյանից և Արթուր Յուրիկի Ավետիսյանից համապարտության կարգով հօգուտ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բռնագանձել 7.704.959 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ՝ բռնագանձումը տարածելով գրավադրված ք. Վանաձոր, Տավրոս 19 փ., 10 հասցեի բնակելի տան վրա:
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս: