Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ 11617754 կատարողական վարույթով կայացված <<Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> որոշում

05.04.2024

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Շիրակի մարզային բաժնի, Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունք
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 28 և 43 հոդվածներով և <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օերնքի 35.1-35.4 հոդվածներով


Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 23.11.2023թ. տրված թիվ ՇԴ3/1051/02/18 կատարողական թերթի համաձայն պետք է պարտապան Արմեն Վազգենի Շաքարյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 165721,10 /հարյուր վաթսունհինգ հազար յոթ հարյուր քսանմեկ դրամ, տասը լումա/ ՀՀ դրամ, այդ թվում՝ 150600 /հարյուր հիսուն հազար վեց հարյուր/ ՀՀ դրամը վարկի մայր գումարն է, որից 7751,30 /յոթ հազար յոթ հարյուր հիսունմեկ դրամ, երեսուն լումա/ ՀՀ դրամը՝ ժամկետանց, 7024,50 /յոթ հազար քսանչորս դրամ, հիսուն լումա/ ՀՀ դրամը հաշվարկված տոկոսագումարն է, որից 6143,90 /վեց հազար հարյուր քառասուներեք դրամ, իննսուն լումա/ ՀՀ դրամը՝ ժամկետանց, 354,20 /երեք հարյուր հիսունչորս դրամ, քսան լումա/ ՀՀ դրամը ժամկետանց տոկոսի դիմաց հաշվեգրված տույժն է, 446,40 /չորս հարյուր քառասունվեց դրամ, քառասուն լումա/ ՀՀ դրամը ժամկետանց գումարի դիմաց հաշվեգրված տույժն է, 7296 /յոթ հազար երկու հարյուր իննսունվեց/ ՀՀ դրամը վարկի սպասարկման հաշիվներն են:
Վարկի ժամկետանց մայր գումարի և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ հաշվարկել և
պատասխանող Արմեն Վազգենի Շաքարյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական
ընկերության բռնագանձել տույժ՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար 0,09%-ի չափով, սկսած
08.10.2018թ.-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
Պատասխանող Արմեն Վազգենի Շաքարյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 3314,40 /երեք հազար երեք հարյուր տասնչորս դրամ, քառասուն լումա/ ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից կատարված դատական ծախսի փոխհատուցում:
Պահանջատեր <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերությունը գրությամբ հայտնել է, որ վարկը գրավով ապահովված է, ինչի կապակցությամբ նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
01.03.2024թ. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունք է մուտքագրվել նշանակված փորձաքննության արդյունքներով Ա/Ձ Գեվորգ Հովհաննիսյանի գնահատման հաշվետվությունը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է գնահատված իրերը ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 40

Հեռ..` 060-713-531

Վեբ կայք` cesa.am

Էլ. փոստ`