Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ Էկոնոմիկայի նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու Էկոնոմիկայի նախարարություն «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով:

21.11.2022

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22 N 539-Ն որոշման 17-րդ կետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ Էկոնոմիկայի նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու Էկոնոմիկայի նախարարություն «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով:
Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն պետական կազմակերպության գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեու¬թյուն են ծավալել տվյալ ոլորտում։ Սույն պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա համակարգչային ծրագրով՝ պատահական ընտրության սկզբունքով ընտրվելու է մեկ հասարակական կազմակերպություն:
Բոլոր հետաքրքրված հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով lnanagulyan@mineconomy.am էլեկտրոնային հասցեին:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի դեկտեմբերի 7-ը:
Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել`
1. Կազմակերպության անվանումը
2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն
3. Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն
4. Կազմակերպության կանոնադրությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` 011-597-195 կամ 011-597-196 հեռախոսահամարներով:

Հասցե` ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5

Հեռ..` 11-59-71-96

Էլ. փոստ`