Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 21.07.2014թ. կայացած նիստի եզրակացություն

22.07.2014

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող
հանձնաժողովի 21.07.2014թ. կայացած նիստի եզրակացություն

1. Հիմք ընդունելով «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ (ԽՏ-001 լիցենզիա) կողմից 09.07.2014թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետով` համաձայնություն չտալ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ կողմից 09.07.2014թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգին (այսուհետ` Կանոնակարգ) հետևյալ հիմքերով`
- Կանոնակարգին կից ներկայացված` ՀՀ առևտրա-արդյունաբերական պալատի կողմից 19.03.2014թ. և 17.06.2014թ. տրված, շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների թիվ AM 14 002212 և AM 14 005135 ծագման սերտիֆիկատների պատճենների ստորագրության համար նախատեսված մասում նշված է Ա.Բալայան, որը հանդիսանում է «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ նախկին տնօրենը: Համաձայն իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի պաշտոնական կայքում առկա տվյալների 24.01.2014թ.-ից «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ տնօրեն է հանդիսանում Տիգրան Մանուկյանը:
- Կանոնակարգին կից ներկայացված` ՀՀ առևտրա-արդյունաբերական պալատի կողմից 19.03.2014թ. տրված, շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների թիվ AM 14 002212 ծագման սերտիֆիկատի պատճենում նշված է թվով 10 խաղային սարքավորումների տվյալներ, սակայն որպես խաղային սարքավորումների հանրագումար նշված է 20 հատ:

Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1

Հեռ..` +374 60 700156

Վեբ կայք` http://www.minfin.am

Էլ. փոստ`