Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորող հանձնաժողովի 12.09.2014 թ. կայացած նիստի եզրակացության մասին
16.09.2014
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորող հանձնաժողովի 12.09.2014 թ. կայացած նիստի
Առաջնորդվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի <<բ>> կետով` Հանձնաժողովը եզրակացրեց առաջարկել ՀՀ ֆինանսների նախարարին.
<<ԹՐԱՍԹ ԱՈՒԴԻՏ>> ՓԲԸ-ի կողմից <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի <<ե>> կետով և 26-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> կետով սահմանված պահանջների խախտման հատկանիշներով ՓԲԸ-ի նկատմամբ Նախարարության կողմից 19.08.2014թ. թիվ 05/76-1/12388-14 գրությամբ հարուցված վարչական վարույթը կարճել:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորող հանձնաժողովի 12.09.2014 թ. կայացած նիստի
Հիմք ընդունելով <<Աուդիտորական գործունեության մասին>> ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետը և նույն հոդվածի 3-րդ մասը, <<ԼԵԳԱԼ-ԱՈԻԴԻՏ>> ՍՊԸ-ի 30.08.2014թ. գրությունը` Հանձնաժողովը եզրակացրեց.
Առաջարկել ՀՀ ֆինանսների նախարարին` <<ԼԵԳԱԼ-ԱՈԻԴԻՏ>> ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 22.01.2010թ. տրված աուդիտորական ծառայությունների իրականացման ԱԾ N 071 լիցենզիայի գործողությունը 31.07.2014 թվականից համարել կասեցված` մինչև համապատասխան խախտումը վերացնելու վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելը:
Հասցե` ք. Երևան, Մ. Ադամյան 1
Հեռ..` +374 60 700150
Էլ. փոստ`