Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 06.02.2023թ. կայացած նիստի

07.02.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 10.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 10.01.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին և փոփոխությանը տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ԻՇԽ-005 լիցենզիա) կողմից 11.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» և «գ» կետերով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 11.01.2023թ. ներկայացված «Աջարաբեթ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) մերժել հետևյալ հիմքերով.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված 4-րդ և 5-րդ կետերի փոփոխությունների համաձայն «Աջարաբեթ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) «Վերապահում» 6-րդ կետի 6.4 ենթակետը ուժը կորցրած ճանաչելով և 6.1 ենթակետը փոփոխելով համապատասխանաբար Կանոնակարգից հեռացվում են այնպիսի դրույթներ, համաձայն որոնց կազմակերպիչը պատասխանատվություն է կրում իր մեղքով առաջացած ցանկացած տեխնիկական և մեխանիկական թերությունների, ինչպես նաև իր մեղքով տեղի ունեցած սխալների և խաղերի խափանումների համար: Տվյալ դեպքերում անընդունելի ենք համարում նշյալ դրույթների հեռացումը Կանոնակարգից, քանի որ դրանց բացակայությունը կվտանգի խաղացողների շահերը (հիմք՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետ):
- Կանոնակարգի լրացման 3-րդ կետով «Բոնուսային շահումներ» 4.10 կետում ավելացվող՝ անսարքությունների կամ սխալների դեպքում բոնուսային մրցանակների տրամադրման զրոյացման վերաբերյալ դրույթը չի համապատասխանում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետով սահմանված այն պարտադիր դրույթներին, որոնք պետք է նշվեն ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում:
3. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ԻՇԽ-005 լիցենզիա) կողմից 11.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «գ» կետերով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 11.01.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունները և լրացումը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ և լրացում) մերժել հետևյալ հիմքերով.
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացման 3-րդ կետով ներկայացված՝ Հատուկ խաղային հաշվի գումարը ամբողջությամբ կամ մասամբ կանխիկացման դեպքում Կազմակերպչի կողմից փոխանցումների հետ կապված ծախսերի փոխհատուցմանը և 100 000 ՀՀ դրամը գերազանցող գումարի կանխիկացմանը վերաբերյալ դրույթները չեն համապատասխանում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետով սահմանված այն պարտադիր դրույթներին, որոնք պետք է նշվեն ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում և 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1 կետով սահմանված նորմերին:
Միաժամանակ առաջարկում ենք «Աջարաբեթ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի «Վճարման և բոնուսների կանոններ» 4-րդ կետի 4.1 ենթակետը համապատասխանեցնել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2.2 մասով սահմանված պահանջներին:
4. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 12.01.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 12.01.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800 361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`