Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 04.04.2023թ. կայացած նիստի

05.04.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 22.03.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 22.03.2023թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 15.03.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 15.03.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների 1-ին կետով լրացվող «Նինջա Քրաշ» խաղի անցկացման կարգում.
ա) նշել թխվածքաբլիթների քանակը, որոնք խաղացողը կարող է կտրել,
բ) նշել բազմապատկիչների միջակայքը՝ հնարավոր շահման չափի մասին տեղեկացվածությունն ապահովելու համար,
գ) հստակեցնել, թե ինչպես է հաշվարկվում շահումը, երբ բոնուսային երաշխավորված բազմապատկչի բացվելուց հետո բացվում է ոչ թե 0, այլ մեկ այլ բազմապատկիչ:
դ) շահման չափին վերաբերվող օրինակում նշված 0.5 բազմապատկիչն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ ստացվում է, որ հաղթելով՝ խաղացողին վճարվելու է կատարված խաղադրույքից ավելի քիչ գումարի չափով շահում,
ե) նշել «0» բազմապատկչի հնարավոր քանակը,
զ) անհրաժեշտ է ճշտել համարակալման հերթականությունը՝ 12.99-ի փոխարեն նշելով 12.100:
- Կանոնակարգի լրացումների 2-րդ կետով լրացվող «Քրաշեր» խաղի անցկացման կարգում նշել՝ գործակիցների միջակայքը, և այն, թե գործակիցները ամբողջական թվեր են, թե կարող են լինել նաև կոտորակային:
3. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 16.03.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 16.03.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`