Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 13.04.2023թ. կայացած նիստի

14.04.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 20.03.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ 20.03.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ՎԽ-024 լիցենզիա) կողմից 31.03.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» և «բ» կետերով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 31.03.2023թ. ներկայացված «ԱՋԱՐԱԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունները և լրացումները (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ և լրացումներ) մերժել հետևյալ հիմքերով.
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 7-րդ կետով ավելացվող «Ընդհատված և հետաձգված իրադարձությունների հաշվարկման կարգը» 5.2 կետում ավելացվող «Վճռում/Վերավճռում» 5.2.4 ենթակետում նշված՝ «Եթե համապատասխան կառավարող մարմնի կողմից ոչ մի պաշտոնական արդյունք հասանելի չէ կամ եթե կազմակերպիչը որոշում է, որ տրված տեղեկատվությունը սխալ է, արդյունքը որոշվում է կազմակերպչի կողմից (գործելով ողջամտորեն) օգտագործելով անկախ աղբյուրներից ստացված տեղեկատվությունը» կամ «..եթե ցանկացած նոր տեղեկատվություն ստացվում է վճռումից հետո 48 ժամվա ընթացքում, ապա կազմակերպիչը պետք է որոշի, թե արդյոք իրադարձությունը պետք է վերավճռվի հաշվի առնելով այդ նոր տեղեկատվությունը» դրույթներն անընդունելի են և կարող են վտանգել մասնակիցների իրավունքները և օրինական շահերը («Լիցենզավորման մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների պահանջ), քանի որ Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն որոշել որևէ իրադարձության արդյունք կամ օգտվել իր կողմից նշված տեղեկատվական աղբյուրից բացի այլ աղբյուրներից:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 8-րդ կետով ավելացվող «5.2.5 Վերավճռում և սխալներ» ենթակետում նշված՝ «Կազմակերպիչը կարող է վճռել (կամ մասնակի վճռել) որոշ իրադարձություններ մինչև պաշտոնական արդյունքի հրապարակվելը, միայն որպես հաճախորդների սպասարկման առավելություն:» դրույթը կարող է վտանգել մասնակիցների իրավունքները և օրինական շահերը («Լիցենզավորման մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների պահանջ), քանի որ անընդունելի է, երբ Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն որոշել որևէ իրադարձության արդյունք, քանի որ կազմակերպիչը պարտավոր է հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 11-րդ կետով ավելացվող «Ընդհատված և հետաձգված իրադարձությունների հաշվարկման կարգը» 5.2 կետում ավելացվող 5.2.8 ենթակետում նշված «Կազմակերպիչն իրավունք է վերապահում չեղյալ հայտարարելու ցանկացած խաղադրույք, որտեղ նա կարծում է, որ անցկացման վայրի փոփոխությունն ունեցել է նշանակալի ազդեցություն մրցախաղի գործակիցների վրա:» դրույթը կարող է վտանգել մասնակիցների իրավունքները և օրինական շահերը («Լիցենզավորման մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների պահանջ), քանի որ անընդունելի է կազմակերպչի կողմից ցանկացած խաղադրույք կարծելով չեղյալ հայտարարելու որոշում կայացնելը, ինչպես նաև անհասկանալի է, թե որն է համարվում մրցախաղի գործակիցների վրա նշանակալի ազդեցություն ունենալը:
- Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 12-րդ կետով ավելացվող «Ընդհատված և հետաձգված իրադարձությունների հաշվարկման կարգը» 5.2 կետում ավելացվող 5.2.9 ենթակետում նշված «Եթե կա ապացույց, որ մրցավազքը, մրցախաղը կամ իրադարձությունը կեղծվել է, կազմակերպիչը մինչև ցանկացած հետագա հետաքննության արդյունքը, իրավունք է վերապահում հետաձգելու վճարումը և, ի վերջո, այդ իրադարձության վրա խաղադրույքները չեղյալ հայտարարելու:» վերաբերյալ դրույթը չի համապատասխանում «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն պարտադիր դրույթներին, որոնք պետք է նշվեն վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում և կարող են կարգավորվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով՝ կողմերի միջև ծագած քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման միջոցով:
Միաժամանակ ստորև ներկայացնում ենք նաև Կանոնակարգի փոփոխություններում և լրացումներում առկա թերությունները և անճշտությունները.
Ներկայացված Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների.
- տիտղոսաթերթի վրա նշված է «2022թ.»:
- այն մասերում, որտեղ նշված է «ընտրություններ» բառը և դրա տարբեր հոլովումները, անհրաժեշտ է նշել «Վիճակախաղերի մասին» օրենքում օգտագործվող համապատասխան տերմինով (կատարված խաղադրույքներ):
- 8-րդ կետով ավելացվող «Վերավճռում և Սխալներ» 5.2.5 ենթակետում ավելացնել դրույթ, համաձայն որի՝ Կազմակերպիչն իրեն իրավունք է վերապահում տեխնիկական սխալների, համակարգային խնդիրների կամ մարդկային սխալի դեպքում վերահաշվարկել մասնակցին տրամադրված շահումը, եթե դրանք տեղի չեն ունեցել Կազմակերպչի մեղքով, ինչպես նաև ճշտել համարակալման հերթականությունը («5.4.4» համարակալման փոխարեն անհրաժեշտ է նշել «5.2.4»):
- 9-րդ կետով ավելացվող «Ընդհատված և հետաձգված իրադարձությունների հաշվարկման կարգը» 5.2 կետում ավելացվող 5.2.6 ենթակետում նշված «5.2.6/1» համարակալումն անհրաժեշտ է հստակեցնել:
- 10-րդ կետով ավելացվող «Ընդհատված և հետաձգված իրադարձությունների հաշվարկման կարգը» 5.2 կետում ավելացվող 5.2.7 ենթակետում նշված «եթե թիմը/անհատը/մասնակիցը, որը միանշանակ հաղթում է ցանկացած պատճառով լինի անհասանելի խաղադրույք կատարելու համար, կիրառելի իրադարձության մեջ այլ ընտրությունների վրա խաղադրույքները կմնան ուժի մեջ» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել:
- 13-րդ կետում անհրաժեշտ է հստակեցնել, թե «ԱՋԱՐԱԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) որ ենթակետն է փոփոխվում, քանի որ նշված է, որ փոփոխվում է «Խաղադրույքների հիմնական տեսակները» 5.4 կետի 5.4.1 ենթակետը, սակայն վերջինի փոփոխությունը նախատեսված է հաջորդ՝ 14-րդ կետով:
- 17-րդ և 18-րդ ենթակետերի բովանդակությունը նույնն է, սակայն մի տեղում նշված է, որ փոփոխվում է «Խաղադրույքների հիմնական տեսակները» 5.4 կետի 5.4.5 ենթակետը, իսկ մյուսում՝ 5.4.6-ը:
- 19-րդ կետով ավելացվող «Խաղադրույքների հիմնական տեսակները» 5.4 կետի 5.4.6/1 ենթակետում անհրաժեշտ է հստակեցնել «եթե չկա առնչություն որոշակի սպորտաձևերի կանոնների հետ, ապա կիրառվում են հետևյալ կանոնները:» նախադասությունը՝ նշելով, թե որոնք են դրանք:
- 22-րդ կետով նախատեսվում է փոփոխել Կանոնակարգի «Խաղադրույքների հիմնական տեսակները» 5.4 կետի 5.4.11 ենթակետը, սակայն Կանոնակարգի փոփոխություններում և լրացումներում ներկայացված է նույն բովանդակությունը, ինչ Կանոնակարգում:
- 28-րդ կետով փոփոխվող ենթակետում «5.5» («ՔեշԱութ») համարակալման փոխարեն անհրաժեշտ է նշել «5.5.1», և որի 2-րդ պարբերության մեջ նշված «ժամանակ» բառից առաջ անհրաժեշտ է նշել «ցանկացած» բառը:
- 31-րդ կետով փոփոխվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի «Ֆուտբոլ» 6.1 կետի 6.1.12 ենթակետում անհրաժեշտ է հստակեցնել, թե ովքեր են կազմակերպչի մատակարարները, ինչ գործառույթ են իրականացնում, ինչպես նաև՝ «Անգլիայի չեմպիոնատ» մասում «OPTA» բառի փոխարեն անհրաժեշտ է նշել պաշտոնական հրապարակման աղբյուրը, այսինքն՝ կայքի հասցեն:
- 34-րդ կետով փոփոխվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի «Ֆուտբոլ» 6.1 կետի 6.1.36 ենթակետում նշված «...կազմակերպիչն իրավունք է վերապահում չեղարկելու ցանկացած ակամա ընդունված խաղադրույքները:» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել՝ նշելով, թե որ դեպքերում կարող են ակամա ընդունվել խաղադրույքներ:
- 40-րդ կետով ավելացվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի «Ֆուտբոլ» 6.1 կետի 6.1.76/1 ենթակետում նշված «6.1.76 Համակցված հարվածներ...» արտահայտության փոխարեն անհրաժեշտ է նշել «6.1.76/1 Համակցված հարվածներ...» արտահայտությունը:
- 42-րդ կետով ավելացվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի «Ֆուտբոլ» 6.1 կետի համարակալումն անհրաժեշտ է հստակեցնել՝ «6.1.155» կետի փոխարեն նշելով «6.1.156», ինչպես նաև՝ կետի վերջում ավելացվող տեքստի առաջին պարբերության մեջ անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ գործարքի մասին է խոսքը և երրորդ պարբերության՝ «...մենք կվճռենք այն ակումբով, որը խաղացողի հետ կնքել է մշտական պայմանագիր.» արտահայտությունը:
- 49-րդ կետով նախատեսվում է ավելացնել Կանոնակարգի «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի 6.3 «Բասկետբոլ» կետի 6.3.12 ենթակետ, սակայն Կանոնակարգում 6.3.12 ենթակետ առկա է, հետևաբար անհրաժեշտ է հստակեցնել 49-րդ կետով ավելացվող ենթակետի համարակալումը:
- 50-րդ կետով փոփոխվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի «Բասկետբոլ» 6.3 կետի 6.3.13 ենթակետում նշված «այլապես գրազը «all-in է» արտահայտությունը անհասկանալի է և հստակեցման կարիք ունի:
- 52-րդ կետով ավելացվող ենթակետում նշված «5.4.1/1» («Խաղի կանոններ» (Հիմնական) 5-րդ մասի 5.4 կետ «Խաղադրույքների հիմնական տեսակները») համարակալման փոխարեն անհրաժեշտ է նշել «6.4.1/1» («Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի 6.4 կետ «Ավտոմրցարշավ և Մոտոմրցարշավ»):
- 54-րդ կետով ավելացվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի 6.4 «Ավտոմրցարշավ և Մոտոմրցարշավ» կետի 6.4.5.17 ենթակետում նշված «Մենք իրավունք ենք վերապահում հանելու համարժեքը (c)՝ չմասնակցող վարորդների վրա կատարված խաղադրույքների գումարների վերադարձն արտացոլելու համար:» նախադասությունն անհրաժեշտ է հստակեցնել:
- 64-րդ կետով ավելացվող «Բռնցքամարտ, Ընդհանուր մենամարտեր, Մարտեր առանց կանոնների» 6.10 կետի՝
ա) 6.10/1 «Բռնցքամարտի կանոններ» ենթակետում նշված «Մրցանակի Մարտիկ» և «Մրցանակային մարտիկ» արտահայտություններն անհրաժեշտ է նշել միանման:
բ) «6.10/1.2 UFC/MMA Կանոններ» վերնագրի փոխարեն անհրաժեշտ է նշել «6.10/2 UFC/MMA Կանոններ»:
գ) «6.10/2 UFC/MMA Կանոններ» ենթակետի «Կհաղթի մենամարտում» մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ առաջարկվող գների մասին է խոսքը:
- 67-րդ կետով ավելացվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի 6.14 «Ռեգբի» կետի 6.14.3/1 ենթակետը անհրաժեշտ է հստակեցնել «Եթե փոխարինողը գալիս մրցախաղի ցանկացած փուլում, դրանք կհամարվեն «all-in» բոլոր մյուս փորձի հաշվի իրադարձությունների համար» արտահայտությունը:
- 71-րդ կետով կետով նախատեսվում է փոփոխել Կանոնակարգի «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի 6.15 «Բիլիարդ և Սնուկեր» կետի 6.15.6 ենթակետը, սակայն Կանոնակարգի փոփոխություններում և լրացումներում ներկայացված է նույն բովանդակությունը, ինչ Կանոնակարգում:
- 75-րդ կետով նախատեսվում է փոփոխել Կանոնակարգի «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի 6.19 «Գոլֆ» կետի 6.19.3 ենթակետը, սակայն Կանոնակարգի փոփոխություններում և լրացումներում ներկայացված է նույն բովանդակությունը, ինչ Կանոնակարգում:
- 76-րդ կետով փոփոխվող «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի 6.20 «Հեծանվասպորտ, ձմեռային մարզաձևեր (բիաթլոն, դահուկավազք և այլն)» կետի «6.20.2» համարակալման փոխարեն հավանաբար անհրաժեշտ է նշել «6.20», քանի որ Կանոնակարգի 6.20 ենթակետում են նշված սպորտաձևերի անվանումները:
- 90-րդ կետում նշված «Տարբեր սպորտաձևերի կանոնների առանձնահատկություններ» 6-րդ մասի 6.26 «Շախմատ, Շաշկի» կետում «6.26.3» համարակալման փոխարեն անհրաժեշտ է նշել «6.26.4»:
3. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 20.03.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 20.03.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին տալ համաձայնություն:
4. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 20.03.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 20.03.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
5. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 21.04.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, 05.04.2023թ. ի լրումն ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 05.04.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Ալթիմիտ Ռուլետ» խաղի անցկացման կարգում.
- անհրաժեշտ է հստակեցնել անիվի նկարագրությունը, քանի որ շահման տարբերակներին և դրանց շահման չափերին վերաբերվող աղյուսակում առկա են կարմիր և սև գույնի թվերի վրա շահման տարբերակների տեսակներ,
- շահումը որոշելու կարգի համաձայն յուրաքանչյուր շահման տարբերակ ունի իր շահումի գործակիցը և շահելու դեպքում խաղադրույքի գումարը բազմապատկվում է այդ գործակցով, սակայն ըստ շահման տարբերակներին և դրանց շահման չափերին վերաբերող աղյուսակի՝ շահման չափը որոշվում է խաղադրույքի նկատմամբ յուրաքանչյուր շահման տարբերակի համար սահմանված հարաբերակցությամբ:
6. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 20.03.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, 21.03.2023թ. ի լրումն ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 21.03.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացման 3.17.36 կետով լրացվող «Սատտա Մատկա» խաղի անցկացման կարգը հստակեցման կարիք ունի, մասնավորապես՝ խաղը վարում է կենդանի խաղավար, թե վիրտուալ խաղավար, 40 խաղաքարտից բաղկացած կապուկը խառնվում է մեխանիկական, թե ծրագրային ապահովման միջոցով և ինչպես է խաղի արդյունքը ձևավորվում ծրագրային ապահովման միջոցով:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`