Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 19.04.2023թ. կայացած նիստի

20.04.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 24.03.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, 13.04.2023թ. ի լրումն ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 13.04.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
Կանոնակարգի լրացումների 2-րդ կետով լրացվող «12.104. Կոսմո Սագա» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է հստակեցնել՝
- երբ խաղատախտակի վրա հասանելի քայլ չի լինում, այսինքն՝ հնարավոր չէ որևէ քայլ կատարել, մասնիկների՝ ավտոմատ կերպով վերադասավորումն, արդյոք խաղացողի համար համարվում է քայլի կատարում, և համապատասխանաբար նվազեցվում է խաղում նախատեսված 5 քայլ չափից:
- արդյոք խաղացողը, մինչև խաղադրույք կատարելը, տեղեկացված է լինում խաղում կիրառվող շահման բազմապատկիչներից:
- որ դեպքում է խաղացողի մոտ գրանցվում պարտություն:
2. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 23.03.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 23.03.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
3. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 23.03.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 23.03.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Գրավիթի Ռուլետ» խաղի անցկացման կարգում.
- շահումը որոշելու կարգի համաձայն՝ եթե խաղացողի կողմից ընտրված թիվը համակարգի կողմից պատահականորեն ընտրված թվերի շարքից չէ, ապա շահելու դեպքում խաղադրույքի գումարը բազմապատկվում է յուրաքանչյուր շահման տարբերակի համապատասխան գործակցով, սակայն, ըստ շահման տարբերակներին և դրանց շահման չափերին վերաբերող աղյուսակի՝ շահման չափը որոշվում է խաղադրույքի նկատմամբ՝ յուրաքանչյուր շահման տարբերակի համար սահմանված հարաբերակցությամբ:
- հստակեցնել, «Գրավիթի Ռուլետ» խաղում, բացի ներքին և արտաքին շահման տարբերակներից, կիրառելի են արդյոք Եվրոպական Ռուլետկա խաղի համար նախատեսված պտուտակաանիվի հատվածների վրա շահման տարբերակները (Voisins de zero, Tier, Orphelins), քանի որ խաղի անցկացման կարգում նշվում է, որ «Գրավիթի Ռուլետ» խաղը հանդիսանում է Եվրոպական Ռուլետկայի տարատեսակ:
4. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 24.03.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 24.03.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Սփեյս Տաքսի» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է հաստակեցնել հրթիռի թռիչքին զուգահեռ գործակցի աճին վերաբերող դրույթը, մասնավորապես՝ գործակցի աճն իրականանում է հավասարաչափ և հաստատուն ինտերվալներով, թե ոչ:
5. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 24.03.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 24.03.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնանակարգի լրացմամբ ներկայացված «Մուլտի ֆրուտ» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես է բաշխվում յուրաքանչյուր մակարդակի ջեքփոթի գումարը, եթե դրա շահողների թիվը մեկից ավելի է:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`