Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 04.07.2023թ. կայացած նիստի

04.07.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 07.06.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 07.06.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
Կանոնակարգի լրացումներով ներկայացված «Տոտեմ» խաղի անցկացման կարգում.
- հստակեցնել՝ 48 սեկտոր ունեցող խաղատախտակի նկարագրությունը, մասնավորապես՝ «պարտվող», «շահող», «վերև», «ներքև», «բոնուսային» սեկտորների քանակները,
- հստակեցնել՝ արդյոք բոլոր սեկտորները պարունակում են բազմապատկիչ և դրանք դասավորված են աճման կարգով, հաշվի առնելով, որ ըստ խաղի անցկացման կարգի՝ «վերև» և «ներքև» սեկտորների վրա կանգ առնելը խաղացողին տեղափոխում է համապատասխանաբար ավելի բարձր կամ ավելի ցածր բազմապատկչով դիրք,
- հստակեցնել՝ արդյոք «ներքև» կամ «վերև» տեղափոխման արդյունքում խաղացողը կարող է կանգ առնել «պարտվող» սեկտորի վրա:
- նշել շահման բազմապատկիչների միջակայքը:
- հստակեցնել «Բոնուս» խաղափուլի շահման բազմապատկիչների միջակայքը, քանի որ նշված «x0.5-x16» բազմապատկիչների միջակայքը ենթադրում է, որ եթե անիվի սլաքը կանգ առնի «x0.5-x1» միջակայքից որևէ բազմապատկչի վրա, ապա խաղացողին վճարվելու է կատարված խաղադրույքից ավելի քիչ գումարի չափով շահում կամ խաղադրույքը վերադարձվելու է:
- Կանոնակարգի լրացումների 12-րդ կետով լրացվող «Տոտեմ» խաղի համարակալումը «12.112»-ի փոխարեն անհրաժեշտ է նշել «12.111»:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 23.06.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 23.06.2023թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ հաշվի առնելով, որ «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում (այսուհետ՝ Կանոնակարգ) առկա է «4.12 Խաղադրույքներ ավտոմրցարշավներում» կետը, ուստի առաջարկվում է Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «4.14.38 Խաղադրույքներ ավտո-մոտոմրցարշավներում» ենթակետի բովանդակությունը ներառել Կանոնակարգի 4.12 կետի բովանդակության մեջ:
3. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 26.06.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 26.06.2023թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխությամբ ներկայացված ինտերնետային կայքում գովազդային նպատակով օգտագործվող www.totogaming.am կայքի վերաբերյալ դրույթում անհրաժեշտ է նշել նաև, որ ներկայացված ինտերնետային կայքը հանդիսանում է կազմակերպչի պաշտոնական ինտերնետային կայքը:
Միաժամանակ հայտնում ենք, որ «Վիճակախաղերի մասին» օրենքի համաձայն՝ կազմակերպչի ինտերնետային կայքերում գովազդի վերաբերյալ դրույթը չի հանդիսանում այն պարտադիր պայմանը, որը պետք է արտացոլվի վիճակախաղերի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`