Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 17.07.2023թ. կայացած նիստի

18.07.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ՎԽ-024 լիցենզիա) կողմից 04.07.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 04.07.2023թ. ներկայացված «ԱՋԱՐԱԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը և փոփոխություններին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում և փոփոխություններ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացման և փոփոխությունների 1-ին կետով լրացվող 3.3.1.17 կետում անհրաժեշտ է հստակեցնել այն դրույթը, համաձայն որի՝ որոշակի օտարերկրյա օրենսդրական պահանջների պատճառով արգելվելու է կայքէջում գրանցվելը և/կամ կայքէջի բոլոր կամ որոշ մասերի հասանելիությունը, մասնավորապես՝ եթե օտարերկրյա օրենսդրական պահանջների հիմքով օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է կայքէջում գրանցվելը և խաղադրույք կատարելը, ապա անհասկանալի է նրանց համար կայքէջի որոշ մասերի հասանելիությունը:
- Կանոնակարգի լրացման և փոփոխությունների 3-րդ կետով խմբագրվող «Աջարաբեթ» վիճակախաղի (տոտոլիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) «Խախտումների ուսումնասիրություն և պատասխանատվություն» 8-րդ կետի 8.5-րդ ենթակետն անհրաժեշտ է ոչ թե խմբագրել ամբողջությամբ, այլ Կանոնակարգի 8.5-րդ ենթակետի՝ իր մեղքով տեղի ունեցած սխալների, խաղերի խափանումների կամ կորուստների և վնասների հնարավոր բացասական հետևանքների ռիսկի կրման վերաբերյալ դրույթին ավելացնել նաև կազմակերպչի մեղքով շահումի գումարի չտրամադրման դեպքում հնարավոր բացասական հետևանքների ռիսկի կրման վերաբերյալ դրույթը:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 20.06.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 20.06.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
3. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 23.06.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 23.06.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխության 1-ին կետով խմբագրվող 12.103-րդ կետի «Մեջիք դայս» խաղի հավելյալ բոնուսներ ստանալու պայմաններին վերաբերվող դրույթում առկա է հակասություն, այն է՝ մի դեպքում նշված է, որ մեկ ֆրիբեթ կատարելու իրավունք ստանալու համար անհրաժեշտ է՝ 10 անգամ խաղադրույք կատարել նույն խաղադրույքի չափով և 1.53 գործակցով և բարձր ցանկացած շահման տարբերակի վրա և ճիշտ գուշակել, իսկ մյուս դեպքում նշված է, որ եթե խաղացողը կատարում է խաղադրույք 1.53 գործակցից ցածր ցանկացած շահման տարբերակի վրա և հաղթում է, ապա հաջորդականության շղթան մնում է նույնը, եթե պարտվում է՝ հաջորդականության շղթան զրոյանում է:
4. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 04.07.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 04.07.2023թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:
5. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 06.07.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 06.07.2023թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխության մեջ բերված օրինակի անհրաժեշտություն չկա, քանի որ ներկայացված փոփոխությունը վերաբերվում է ոչ միայն ֆուտբոլային մրցախաղերի վրա կատարվող խաղադրույքների հաշվարկմանը այլ նաև սպորտային այլ մրցախաղերի վրա կատարվող խաղադրույքների հաշվարկմանը (վոլեյբոլ, բասկետբոլ, լողափի վոլեյբոլ, ջրագնդակ, բեյսբոլ, հոկեյ, ֆուտզալ, կրիկետ, կյոռլինգ, ռեգբի, ամերիկյան ֆուտբոլ և այլն):
 

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800 361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`