Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 24.07.2023թ. կայացած նիստի արձանագրությունից

25.07.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 26.06.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 26.06.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի համաձայն՝ կազմակերպչի ինտերնետային կայքում գովազդի վերաբերյալ դրույթը չի հանդիսանում այն պարտադիր պայմանը, որը պետք է արտացոլվի ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում:
Միաժամանակ հայտնում ենք, որ համաձայն «Գովազդի մասին» օրենքի ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչը գովազդի հևրապարակումը կարող իրականացնել միայն իր պաշտոնական ինտերնետային կայքում:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 29.06.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 29.06.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների 2-րդ կետով լրացվող «Ծովահենների Թալան» խաղում անհրաժեշտ է.
- նշված «12.111» համարակալման փոխարեն նշել «12.112»:
- «Ծովահենների թալան» խաղի անցկացման կարգում.
ա) հստակեցնել անիվի «Առեղծվածային բազմապատկիչ» հատվածին վերաբերող դրույթները, մասնավորապես՝ «Առեղծվածային բազմապատկիչ» հատվածի վրա սլաքը կանգ առնելու դեպքում ինչ է տեղի ունենում անիվի «Թվային» և «Բոնուսային» հատվածների վրա կատարված խաղադրույքների հետ՝ արդյոք այդ խաղադրույքները պարտվում են:
բ) ըստ խաղի անցկացման կարգի՝ անիվի «Թվային» հատվածի շահման բազմապատկիչներ են հանդիսանում 1, 2, 4 և 9 թվերը, իսկ շահումը որոշվում է խաղադրույքի և բազմապատկիչ հանդիսացող թվի արտադրյալով, ստացվում է որ, եթե անիվի սլաքը կանգնի 1 թվով հատվածի վրա, ապա խաղացողին ոչ թե վճարվում է շահում, այլ վերադարձվում է խաղադրույքի չափով գումար:
գ) հստակեցնել «Սնդուկ» բոնուսային խաղի՝ խաղացողը պետք է ընտրի, թե որ սնդուկը, ըստ իրեն, կունենա ամենաբարձր բազմապատկիչը դրույթը, մասնավորապես՝ շահման արձանագրման փաստն արդյոք կախված է բազմապատկիչների չափերից:
դ) հստակեցնել՝ «Քարտեզ» բոնուսային խաղի «գանձերի քարտեզ»-ը քանի վանդակ է պարունակում, բոլոր վանդակներում առկա են բազմապատկիչներ, թե ոչ և արդյոք շահման արձանագրման փաստը կախված է բազմապատկիչների չափերից, ինչպես նաև՝ երբ է արձանագրվում պարտություն:
ե) «Տախտակ» բոնուսային խաղում հստակեցնել՝ յուրաքանչյուր փուլի 4 տախտակներից քանիսն են պարունակում բազմապատկիչ, ինչպես է որոշվում շահման, երբ խաղացողը ճիշտ է ընտրում և անցնում է բոլոր 10 փուլերը և երբ է խաղացողը պարտվում:
զ) «Թվային», «Սնդուկ», «Քարտեզ» և «Տախտակ» հատվածների շահման կարգերի օրինակներում նշված է, որ «Առեղծվածային բազմապատկիչ» հատվածում կանգ առնելուց հետո անիվի հատվածների վրա ավելացվում է 3 բազմապատկիչ, սակայն «Առեղծվածային բազմապատկիչ» հատվածի բազմապատկիչների միջակայքը խաղի անցկացման կարգում 10-ից մինչև 500-ն է:
- Կանոնակարգի լրացումների 3-րդ կետով լրացվող «Տ-Բասկետ» խաղի անցկացման կարգում նշված շահման տարբերակները հստակեցման կարիք ունեն, այն է՝ խաղի անցկացման կարգի համաձայն խաղի արդյունքը որոշվում է նրանով, թե որ խաղացողն է 60 վայրկյանի ընթացքում հավաքում ամենաշատ միավորներ, կամ հավասար միավորներ, իսկ խաղում առաջարկվող շահման տարբերակներից պարզ չէ՝ խաղացողներին առաջարկվում է մասնակցել ինտերնետ շահումով խաղի (հաղթողը որոշվում է ծրագրային ապահովման միջոցով, թե ոչ), թե գուշակել խաղային իրադարձության որևէ իրավիճակ, որը բնորոշ է տոտալիզատորի կազմակերպմանը («ճշգրիտ հաշիվ», «կրկնակի շանս», «առաց ոչ ոքի», «ֆորա», «տոտալ», «կատարյալ խաղ», «զույգ/կենտ»):
3. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 30.06.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 30.06.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով` ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Բում Բոլ» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է նշել շահման գործակիցների միջակայքը և արդյոք մասնակիցները նախօրոք տեղեկացված են լինում գործակիցների չափերի մասին:
4. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 29.06.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 29.06.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
5. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 30.06.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 30.06.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով` ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Բում Բասկեթ» խաղի անցկացման կարգում անհրաժեշտ է նշել շահման գործակիցների միջակայքը և արդյոք մասնակիցները նախօրոք տեղեկացված են լինում գործակիցների չափերի մասին:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`