Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն. Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) 28.07.2023թ. կայացած նիստի

01.08.2023

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ԻՇԽ-005 լիցենզիա) կողմից 04.07.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 04.07.2023թ. ներկայացված «ԱՋԱՐԱԲԵԹ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումները և փոփոխությունները (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ և փոփոխություններ) մերժել հետևյալ հիմքերով.
- Կանոնակարգի լրացումների և փոփոխությունների 4-րդ կետի խմբագրումով «Աջարաբեթ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) «Վերապահում» 6-րդ կետի 6.1-րդ ենթակետից հեռացվում է այն դրույթը, համաձայն որի՝ Կազմակերպիչը պատասխանատվություն է կրում իր մեղքով տեղի ունեցած ցանկացած տեխնիկական և մեխանիկական թերությունների համար, որոնց հետևանքով խաղացողին սխալ խաղագումար կամ շահում կամ բոնուս (ներառյալ Ջեքփոթ) է ցուցադրվում, ավելին՝ Կանոնակարգի լրացումների և փոփոխությունների 3-րդ կետով «Բոնուսային շահումներ» 4.10 կետում ավելացվում է դրույթ, ըստ որի՝ անսարքությունը կամ սխալը բոնուսի և/կամ խաղային ծրագրային ապահովման/համակարգի մեջ զրոյացնում է բոլոր կիրառելի բոնուսային մրցանակները, ինչն անընդունելի է և կվտանգի խաղացողների շահերը («Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասին «բ» կետ):
- Կանոնակարգի «Վերապահում» 6-րդ կետի 6.4-րդ ենթակետի համաձայն՝ Կազմակերպչի մեղքով տեղի ունեցած սխալների, խաղերի խափանումների բացասական հետևանքների ռիսկը կրում է վերջինս: Կանոնակարգի լրացումներով և փոփոխություններով ներկայացված 6.4-րդ ենթակետի խմբագրումով ստացվում է, որ Կազմակերպիչը հնարավոր բացասական հետևանքների ռիսկը կրում է միայն իր մեղքով շահումի գումարի չտրամադրման դեպքում, ինչն անընդունելի է և կվտանգի խաղացողների շահերը («Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասին «բ» կետ):
- Կանոնակարգի լրացումների և փոփոխությունների 1-ին կետով լրացվող 3.2.1.16 կետում անհրաժեշտ է հստակեցնել այն դրույթը, համաձայն որի՝ որոշակի օտարերկրյա օրենսդրական պահանջների պատճառով արգելվելու է կայքէջում գրանցվելը և/կամ կայքէջի բոլոր կամ որոշ մասերի հասանելիությունը, մասնավորապես՝ եթե օտարերկրյա օրենսդրական պահանջների հիմքով օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է կայքէջում գրանցվելը և խաղադրույք կատարելը, ապա անհասկանալի է նրանց համար կայքէջի որոշ մասերի հասանելիությունը:
2. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ԻՇԽ-005 լիցենզիա) կողմից 04.07.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 04.07.2023թ. ներկայացված «ԱՋԱՐԱԲԵԹ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին և փոփոխությանը տալ համաձայնություն:
3. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ԻՇԽ-005 լիցենզիա) կողմից 04.07.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 04.07.2023թ. ներկայացված «ԱՋԱՐԱԲԵԹ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումները և փոփոխությունները (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ և փոփոխություններ) մերժել հետևյալ հիմքերով.
- Կանոնակարգի լրացումների և փոփոխությունների 1-ին կետով «Աջարաբեթ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) «Սահմանումներ» 2-րդ կետում ավելացվող «Արդար օգտագործման քաղաքականություն» հասկացության սահմանումը (որպես իրավական ուժ ունեցող քաղաքականության սահմանում, որը հրապարակվելու է Կազմակերպչի կայքէջում) բովանդակային առումով անհասկանալի է և չի հանդիսանում այն պարտադիր դրույթը, որը համաձայն «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի՝ պետք է նշվի ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում, և որպես քաղաքացիաիրավական բնույթի կարգավորում՝ կարող է կարգավորվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, ինչպես նաև անընդունելի է «Արդար օգտագործման քաղաքականություն» սահմանման օգտագործումը Կանոնակարգի «Հատուկ խաղային հաշվի ստեղծում» 3.1-ին և «Կողմերի իրավունքներն ու պարտականությունները» 3.2-րդ կետերում:
- Կանոնակարգի լրացումների և փոփոխությունների 6-րդ կետով փոփոխվող 3.2.4.12. ենթակետում նշված «3.4» կետի փոխարեն անհրաժեշտ է նշել «3.3»:
4. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 04.07.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 04.07.2023թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:
5. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 19.07.2023թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ««ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 19.07.2023թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`