Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 26.02.2024թ. կայացած նիստի

26.02.2024

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ (ԽՏ-010 լիցենզիա) կողմից 15.02.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ կողմից 15.02.2024թ. ներկայացված շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ՎԽ-026 լիցենզիա) կողմից 14.02.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 14.02.2024թ. ներկայացված «ՎԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին տալ համաձայնություն:
3. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 31.01.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 31.01.2024թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումներով «Բոնուսներ» 3.16 և «Սահմանափակումներ» 4.1.1 ենթակետերում լրացվող այն դրույթները, համաձայն որոնց՝ ջեքփոթով խաղերում, բոնուսներում, ակցիաներում, մրցաշարերում տեխնիկական կամ ծրագրային խոտանի, ինտերնետի, էլեկտրականության, կապի այլ միջոցների խափանման, սերվերի խափանման և/կամ ժամանակավոր խափանման խնդիրների առաջացման պատճառով խաղացողներին սխալ տեղեկատվության (այդ թվում խաղի պայմաններին և տրամաբանությանը ոչ բնորոշ) ցուցադրման կամ տրամադրման դեպքում հիմք են հանդիսանում Կազմակերպչի սերվերի վրա ֆիքսված տեղեկությունները, հստակեցման կարիք ունեն, մասնավորապես՝ խաղացողներին ցուցադրվող կամ տրամադրվող սխալ տեղեկատվության մասով: Հաշվի առնելով, որ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) «Սահմանափակումներ» 4-րդ կետի 4.1.1 ենթակետում հստակ սահմանված են վերը նշված դեպքերի համար կիրառվող կանոնները՝ առաջարկում ենք վերը նշյալ լրացումները ներառել Կանոնակարգում՝ խմբագրելով «Սահմանափակումներ» 4.1.1 ենթակետը և լրացնելով «Բոնուսներ» 3.16 ենթակետը:
4. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 31.01.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 31.01.2024թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`