Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Եզրակացություն Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 19.03.2024թ. կայացած նիստի

19.03.2024

Տիպ` Հանրային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված , մաս 8

1. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ԻՇԽ-005 լիցենզիա) կողմից 28.02.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 28.02.2024թ. ներկայացված «ԱՋԱՐԱԲԵԹ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ԻՇԽ-005 լիցենզիա) կողմից 28.02.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 28.02.2024թ. ներկայացված «ԱՋԱՐԱԲԵԹ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին տալ համաձայնություն:
3. Հիմք ընդունելով «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ (ԻՇԽ-006 լիցենզիա) կողմից 06.03.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ կողմից 06.03.2024թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:
4. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից 27.02.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 27.02.2024թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
5. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 07.03.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 07.03.2024թ. ներկայացված վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացմամբ ներկայացված «Ավտոբեթ» 4.2.2.1 ենթակետում.
ա) նշել ավտոխաղադրույքների ակտիվ հայտերի առավելագույն քանակը, որոնք խաղացողը կարող է ունենալ միաժամանակ:
բ) ավելացնել դրույթ, որում կնշվեն բոլոր այն գործիքները (ֆունկցիաները), որոնք կարող են համատեղվել Ավտոխաղադրույք ֆունկցիայի հետ:
6. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 07.03.2024թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 07.03.2024թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացումների 2-րդ կետով ներկայացված «Ռոբին դը Ֆեյր» խաղի անցկացման կարգում.
ա) նշված է, որ յուրաքանչյուր շարքի համար նախատեսված են շահման բազմապատկիչներ, սակայն «Շարքերի բազմապատկիչներ» աղյուսակում յուրաքանչյուր շարքի համար նշված են շահման չափերը, որոնք արտահայտված են խաղադրույքի նկատմամբ հարաբերակցություններով:
բ) հստակեցնել, թե քանի խաղաքարտից բաղկացած կապուկով է ընթանում խաղը և ինչպես են ընտրվում 14 չկրկնվող քարտերը, այսինքն՝ անհրաժեշտ է նկարագրել 14 խաղաքարտերի դուրսբերման (կիրառման) ընթացքը, ինչպես նաև նշել «Ջոկեր» խաղաքարտի արժեքը (անհասկանալի է՝ այն ամենամեծ, թե ամենափոքր խաղաքարտն է):
գ) անհասկանալի է՝ խաղացողը մասնակցության վճար է կատարում յուրաքանչյուր շարքի համար առանձին-առանձին, թե մեկ մասնակցության վճար՝ բոլոր յոթ շարքերի համար, ուստի յոթ շարքերի համար մեկ մասնակցության վճար կատարելու դեպքում՝ անհրաժեշտ է հստակեցնել շահումը որոշելու կարգը, այդ թվում՝ նաև բոնուսային բազմապատկիչների առկայության դեպքում:
դ) «Խաղի Կանոնները» մասի այն դրույթը, համաձայն որի՝ Խաղացողը յուրաքանչյուր երկու խաղաքարտերի միջև ընտրությունը կատարում է Կազմակերպչի կողմից հատկացված և նախապես որոշված ժամանակի ընթացքում հստակեցման կարիք ունի, քանի որ անհասկանալի է Կազմակերպչի դերակատարությունը:

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`