Վարձակալությամբ տրամադրվում է` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնք, Ազատության պողոտա 2 նրբ. թիվ 9 հասցեում գտնվող «ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքից 850.97 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքը
17.09.2014
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնք, Ազատության պողոտա 2 նրբ. թիվ 9 հասցեում գտնվող «ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքից 850.97 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքի՝ կրթական ծրագրերի իրականացման նպատակով, մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման աճուրդի, որը տեղի կունենա 2014թ. հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 11:30-ին, ք.Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեում:
Տարածքի վարձակալության մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 450000 դրամ: